Շեքսպիրյան «Համլետ»-ի նոր կինոտարբերակը ծնվում է Հարավային Օսեթիայում 07.05.2014
Հարավային Օսեթիայում ավարտվել են Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության հիման վրա գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Այդ մասին «INTERFAX.RU»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Կինոնկարի ռեժիսոր «Gabria visual theatre» ընկերության հիմնադիր Ռոման Գաբրիան ասել է, որ ֆիլմը նկարահանվել է Հարավայի Օսեթիայի այն շրջաններում, որտեղ պահպանվել են հին հուշարձաններ, իսկ նկարահանումներին մասնակցել են Կոստա Խիտագուրովի անվան հարավօսեթական պետական դրամատիկական թատրոնի դերասանները, որոնք ընդգրկված են եղել անցյալ տարի այս ռեժիսորի կողմից բեմադրված «Համլետ» ներկայացման մեջ:
Ֆիլմը, որի արտադրությունը կավարտվի 2015թ-ի սկզբներին, բոլոր գործողությունները ներկայացնում է օսեթական միջավայրում, այդ ժողովրդի մշակույթին և կենցաղին բնորոշ տարածության մեջ: