Մադոննան կարող է բացասաբար ազդել դատարանի աշխատանքի վրա07.09.2014
Ամերիկյան շոու բիզնեսի հայտնի աստղ Մադոննան հրավիրվել է որպես ատենակալ մասնակցելու Նյու-Յորքի քաղաքային դատարանի դատական նիստերին: Այդ մասին «BBC News»-ի հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Թեև իր քաղաքացիական պարտքը կատարելու նպատակով երգչուհին ժամանակին ժամանել է դատարան, սակայն այդպես էլ ոչ մի դատավոր չի համարձակվել նրան որպես ատենակալ ընդգրկել իր վարույթում գտնվող գործի քննության մեջ:
Մադոննան ավելի քան երկու ժամ ապարդյուն մնացել է դատարանի սպասասրահում՝ չիմանալով, որ դատավաորների մոտ ինքը մտավախություն է առաջացնում այն առումով, որ իր ներկայությունը դահլիճում կարող է բացասաբար անդրադառնալ դատարանի աշխատանքի վրա: Դատավորների կարծիքով ստղը կդառնար բոլոր ներկաների հետաքրքրության առարկան և կշեղեր դատական գործընթացի մասնակիցների ուշադրությունը բուն գործընթացից: Բացի այդ, կարող էր ծագել նաև երգչուհու անվտանգության պահպանության և դրա հետ կապված լրացուցիչ միջոցառումների խնդիր, համապատասխան ծախսերի հարց, որոնց հեռանկարը նույնպես դատավորներին շատ չէր ոգևորել:
Ըստ ամերիկյան օրենքների յուրաքանչյուր չափահաս քաղաքացի պարտավոր է դատարանի կանչի դեպքում անմիջապես դրական արձագանք տալ դատական գործընթացում ատենակալ դառնալու դատարանի պահանջին, սակայն այդ կանչից հետո, 6 տարվա ընթացքում դատարանն այլևս իրավունք չի ունենա երգչուհուն ներգրավել որևէ դատական գործընթացի մեջ՝ որպես ատենակալ:
Ասենք, որ դատարանների նման կանչերին չարձագանքելու և չներկայանալու դեպքում ԱՄՆ-ում օրենքով սահմանված է համապատասխան պատասխանատվություն: