Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անդրադարձ Լևոն Մութաֆյանի «Պերճ Զեյթունցյանի ժամանակը» մենագրությանը

«Գրական թերթ»-ն անդրադարձել է դրամատուրգ, թատերագետ, թարգմանիչ, գրականագետ Լևոն Մութաֆյանի վերջերս լույս տեսած «Պերճ Զեյթունցյանի ժամանակը» մենագրությանը:

Աելիտա Դոլուխանյանի հեղինակած հոդվածում ներկայացվում են Պերճ Զեյթունցյան գրողի, դրամատուրգի և հայ մտավոր անդաստանում անսպասելի հայտնված յուրահատուկ մտածողի մասին Մութաֆյանի դիպուկ մեկնաբանությունների օրինակներ, հիմնավորում, թե ինչ «Հրաշալի ձևով է Լ. Մութաֆյանը պատկերում Պերճ Զեյթունցյանին զուգահեռ հանդես եկած տաղանդավոր արձակագիրների ու դրամատուրգների երևան գալը հայ գրականության երկնակամարում` առաջին հերթին Հրանտ Մաթևոսյան, ապա Զորայր Խալափյան, Վարդգես Պետրոսյան, Նորայր Ադալյան, Ռուբեն Հովսեփյան»:

Միաժամանակ հոդվածի հեղինակն ընդգծում է այն հանգամանքը, որ արդի հայ նշանավոր դրամատուրգի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված մենագրության մեջ Մութաֆյանը կարևոր տեղ է հատկացնում նաև համաշխարհային գրականության ոգեղեն ներկայությանը, որն, անշուշտ, պետք է վերածվեր արտաքին գեղագիտական և փիլիսոփայական նախապայմանի, ինչու չէ, նաև կողմնորոշիչի՝ սեփականը, յուրահատուկը այդ հզոր ստեղծագործությունների համատեքստում երևան բերելու համար:

Հոդվածի հեղինակը առանձնակի է ներկայացնում Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» և «Մեծ Լռություն» պիեսներիի մութաֆյանական մեկնաբանությունը:

Հայոց Մեծ եղեռնին անդրադարձող դրամատիկական երկերը, որ նվիրված են հայ դատի վրիժառու՝ Սողոմոն Թեհլերյանին և մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանին, ըստ հոդվածի հեղինակի Մութաֆյանը «...հերոսների բնութագրումներով» սպառիչ մեկնաբանում է և «...տալիս պիեսի թե պատմական և թե գրական նշանակությունը»:

Մենագրության մասին ամբողջական հոդվածը կարելի կարդալ այս հղմամբ՝ (grakantert.am)
    Դիտվել է 1199 անգամ
    1234