Ամառային հավաք՝ «Ֆիլմ-ճամբար» ձևաչափով07.12.2014
Օրերս Գյումրիում տեղի են ունեցել յուրահատուկ կինոպրեմիերաներ: Քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում իրենց աշխատանքներն են ներկայացրել հանրապետության երկրորդ քաղաքում «Ֆիլմ-ճամբար» ձևաչափով 8 օրյա ամառային հավաքին մասնակցող երիտասարդ կինեմատոգրաֆիստները:
Ազգային առաջնորդության ինստիտուտի և ամերիկյան «Inside Out Global» կազմակերպության նախաձեռնած ամառային ուսումնական հավաքին, ընդհանուր առմամբ, մասնակցել են 13 հոգի, որոնք իրենց աշխատանքները կատարել են երկու առանձին ստեղծագործական խմբերով:
«Ֆիլմ-ճամբար»-ի ընթացքում սովորածը և այն սեփական ստեղծագորություններում արտահայտածը երիտասարդները նախ ցուցադրել են իրենց պատրաստած 30 վայրկյան տևողությամբ սոցիալական գովազդներով, ապա՝ «Մեռնելու զվարճալի տարբերակները» և «Շոկոլադե աղջիկը» կարճամետրաժ ֆիլմերով, հաղորդում է «replik.am»-ը: