Ռուսաստանցի մշակույթի գործիչների նկարները հանրային զուգարանի հատակին07.22.2014
Մոսկվայի Կիևյան կայարանի զուգարանի հատակին հոլլիվուդյան «Փառքի արահետի» ձևավորման նմանությամբ ի հայտ են եկել ռուսաստանցի մշակույթի գործիչների նկարներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով մի շարք ռուսական լրատվամիջոցների:
Տնային կալանքի տակ գտնվող Ալեքսեյ Նավալնովի «twitter»-ում ի հայտ եկած տեղեկատվության մեջ նշված է, որ դա « «Մերոնք» շարժման հզոր ստեղծագործությունն է: Բիկովի, Ակունինի, Մակարևիչի և մյուսների նկարները տեղադրել են Կիևյան կայարանի զուգարանի հատակին»,- տեղեկացնում է «mk.ru»-ն:
Իսկ «teatral-online.ru»-ն տեղեկացնում է, որ դրանք այն մշակութային գործիչների լուսանկարներն են, ովքեր հանդես են գալիս Ղրիմը Ռուսաստանին միանալու և Ուկրաինայի հարավում ծավալվող պատերազմական գործողությունների դեմ:
Լրատվամիջոցները նաև նշում են, որ իրենց նկարները զուգարանի հատակին գտնվելու փաստը մշակութային գործիչներին այնքան էլ շատ չի հուզել և ընդհանրապես չի վիրավորել: Նրանք պարզապես հայտարարել են, որ սեփական կարծիքը արտահայտելու հնարավորությունից իրենք առաջիկայում նույնպես կօգտվեն՝ ամբողջությամբ հենվելով իրենց սահմանադրական իրավունքների վրա:
Խոսելով այդ երևույթի մասին, օրինակ գրող, կինոքննադատ և սցենարիստ Դմիտրի Բիկովն ասել է. «Չէ՞ որ ավելի շատ սարսափելի բաներ են տեղի ունենում: Եվ խոսել այն մասին, թե ինչից եմ ես վիրավորված, ես վիրավորված եմ այն բանից, ինչ տեղի է ունենում Դոնեցկում, այն բանից ինչ կատարվում է պատգամավորներից շատերի և Մեդինսկու (ՌԴ Մշակույթի նախարարի-խմբ.) գլխում: Իսկ հատակին սոսնձված նկարներն ինձ չեն կարող վիրավորել, այդ բանը, ցավոք սրտի, շատ ավելի աննշան է, որպեսզի մենք խոսենք դրա մասին»: