Պատժամիջոցները գրքերից տարածվում է նաև կինոնկարների վրա07.28.2014
Ուկրաինայի կինոյի պետական գործակալությունը ռուսական արտադրության «Սպիտակ գվարդիա» և «Պոդդուբնի» ֆիլմերին կինովարձույթի վկայականաներ չի հատկացրել: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Այդ ֆիլմերը դիտած փորձագետների կարծիքով, դրանք «ցուցադրում են ուկրաինական լեզվի, ժողովրդի և պետականության նկատմամբ քամահրանք», իսկ առանձին փաստեր աղավաղված են և արտագրված ի օգուտ Ռուսաստանի»,- հրապարակված է Ուկրաինայի մշակույթի նախարարության երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:
Այնտեղ նաև խոսք է գնում այն մասին, որ մշակույթի նախրարությունը որոշում է կայացրել փորձաքննության ենթարկել ռուսական արտադրության մյուս բոլոր ֆիլմերը, որոնք պլանավոված են Ուկրաինայում վարձույթի տալու համար, որպեսզի պարզվի, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են ազգային օրենսդրությանը:
Ռուսական կինոները ստուգելու հրամանը գործակալությունը տվել է կապված երկրի կառավարության այն որոշման հետ, որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում այն մարդկանց և ձեռնարկությունների նկատմամբ, ովքեր օժանդակում են Ուկրաինայում ահաբեկչության ֆինանսավորմանը: Գերատեսչությունում նաև տեղեկացրել են, որ մշակույթի նախարարությունը շարունակում է մշակել առաջարկություններ Ռուսաստանի դաշնության մշակույթի ոլորտում անհատական և հատվածային պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Սիչն այսօր՝ հուլիսի 28-ին, հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստվում է լիցենզվորման տիրույթ փոխադրել ռուսական գրքի արտադրանքը և քվոտավորել արտասահմանյան գրքերի հրատարակությունը: Բացի այդ նա առաջարկել է պատժամիջոցներ կիրառել բոլոր ռուսական գրքերի արտադրության նկատմամբ: