Երեք հեռուստաաստղեր հասել են իրենց 1-ական միլիոն դոլարին08.05.2014
Ամերիկյան «CBS» հեռուստաալիքով ցուցադրվող «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալի 5 հանգուցային դերերը կատարող աստղերից 3-ը՝ Ջիմ Փերսոնսը, Ջոնի Գալեքին և Քեյլի Քուոքո-Սվիթինգը հասել են իրենց հոնորարը բարձրացնելու պահանջի կատարմանը: Այսուհետ յուրաքանչյուր սերիայի համար նրանց կվճարվի 1 մլն դոլար: Նախկինում հեռուստաերիալի յուրաքանչյուր 30 րոպեանոց դրվագի համար նրանց վճարվում էր 350 հազար դոլար:
Ինչպես հաղորդում է «deadline.com»-ը «Warner Brothers» հեռուստաընկերությունը նրանց հետ արդեն կնքել է 3 տարվա համագործակցության պայմանագիր:
Մինչդեռ սերիալի երկու այլ աստղերի՝ Կունալ Նայարի և Սայմոն Հելբերգի հետ, ովքեր յուրաքանչյուր սերիայի համար ստանում են 100 հազարական դոլար, պայմանագիր չի կնքվել և բանակցությունները դեռ շարունակվում են:
Ասենք որ, հեռուստասերիալի նկարահանումները պետք է նոր սեզոնում մեկնարկեին դեռ հուլիսի 30-ին: Սակայն մինչ այժմ ֆիլմն արտադրողները չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ առաջատար դերասանների հետ և նկարահումները հետաձգվել են մինչև օգոստոսի 6-ը:
Այս հեռուստասերիալի ցուցադրությունը սկսվել է 2007թ.-ին: 2014թ.-ին որոշվեց, որ այն կշարունակվի ևս երեք տարի՝ մինչև 2017թ.-ն: Սեպտեմբերի վերջին նախատեսվում է որ ընկերությունը կսկսի ֆիլմաշարի ցուցադրության 8-րդ սեզոնը: