Դերասանի մահից հետո կթողարկվի նրա մասնկացությամբ նկարահանված 4 նոր ֆիլմ08.12.2014
Ամերիկացի նշանավոր արտիստ Ռոբին Վիլիյամսի մահից հետո կթողարկվի վերջին շրջանում նրա մասնկացությամբ նկարահանված 4 նոր ֆիլմ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «telegraph.co.uk»-ին:
Վիլյամսը հանդիսատեսին կներկայանա «Գիշերը թանգարանում: Դամբարանի գաղտնիքը» ֆիլմում՝ նախագահ Թեոդոր Ռուզվելտի դերում: Այս կինոնկարում գլխավոր դերում հանդես է գալիս Բեն Սթիլլերը: Այն կինոէկրան կբարձրանա 2014թ.-ի դեկտեմբերին:
Ձմեռային տոներին մոտ, ենթադրվում է, որ հանրության ուշադրությանը կներկայացվի «Շնորհավոր գրողի տարած Ամանորը» կինոկատակերգությունը:
Մահից առաջ Վիլյամսն ավարտել է նաև «Ճեմուղի» վերնագրով ֆիլմում իր աշխատանքը, որտեղ կերպավորել է բանկի մի աշխատակցի, ով փորձում է վերջ դնել իր կյանքի միօրինակ ընթացքին և վերագտնել իր «ես»-ը: Նշենք, որ այս ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում արդեն կայացել է, սակայն լայն վարձութային շուկա դեռ դուրս չի եկել:
Նա նաև «կադրից դուրս» ձայնագրվել է «Ամենը, ինչ դու կցանկանաս» ֆիլմում՝ խոսելով այնտեղ հանդես եկող Դենիս շան փոխարեն: Այս ֆիլմը էկրան կբարձրանա 2015 թ.-ին:
Դերասանի ծրագրերում էին շարունակել 1993-ականներին հանդիսատեսի կողմից մեծ հավանության արժանացած «Միսիս Դաութֆայեր» ֆիլմի պատումը, որտեղ նա խաղում էր կնոջ հագուստներ հագած և իր նախկին կնոջ մոտ տնային ծառայող ընդունված տղամարդու դերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 63 տարեկան հասակում մահացել է ամերիկյան կինոյի աստղ Ռոբին Վիլյամսը: Դերասանի մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի օրը կեսօրին մոտ՝ Կալիֆորնիայի նահանգի Թիբուրոն քաղաքում գտնվող նրա տանը: