Օ. Բասիլաշվիլի. «Եթե երգեր Հիտլերի որջում, այ դա կլիներ հայրենիքի դավաճանություն»08.25.2014
Պետերբուրգցի դերասան Օլեգ Բասիլաշվիլին քննադատաբար է արտահայտվել երգիչ Անդրեյ Մակարևիչի նկատմամբ որոշ լրատվամիջոցների և ՌԴ Պետդումայի պատգամավորների կողմից հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերի վերաբերյալ: Այդ մասին «svoboda.org»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Դերասանը կարծում է, որ Մակարևիչի համերգն Ուկրաինայում միանգամայն օրինաչափ և բնականոն երևույթ է, քանի որ ձևականորեն այդ երկրի հետ Ռուսաստանը «չի գտնվում ոչ բարեկամական հարաբերությունների մեջ»: Նա նշում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «պաշտոնապես պատերազմ չի հայտարարված» և, ուրեմն «ինչու՞ Մակարևիչը չի կարող երգել այդ երկրում, որտեղ պլանավորված է իր համերգը»:
«Նա երգել է հասարակ մարդկանց համար: Իսկ ցանկացած ռազմական գործողություն սարսափելի փորձություն և վիշտ է բոլորի համար», ասել է Բասիլաշվիլին և հիշել Հայրենական Մեծ պատերազմը, որը ողբերգություն էր թե գերմանացի և թե Խորհրդային Միության ժողովուրդների համար: «Եթե Մակարևիչը 1943-1944 թվականներին երգեր Հիտլերի որջում, այ դա կլիներ հայրենիքի դավաճանություն»,- ասել է դերասանը:
Բասիլաշվիլին սխալ է համարում այն կոչերը, որոնց հեղինակները պահանջում են ետ վերցնել Մակարևիչի պետական պարգևները: «Այդպիսի մի դեպք էլ ԽՍՀՄ-ում տեղ գտավ, երբ ցանկանում էին ակադեմիկոս Սախարովին զրկել իր բոլոր պարգևներից»,-ասել է նա և հիշել մի այդպիսի նախադեպ, երբ Հիտլերն էր ցանկանում Էյնշտեյնին զրկել իր բոլոր պարգևներից: «Բայց ամեն ինչ դրանով էլ ավարտվեց»,-ընդգծել է դերասանը:
Ապա նա կոչով դիմել է հակամարտող կողմերին: «Լսեք եղբայրներ, ինչպե՞ս չեք ամաչում: Չե՞ք հասկանում, որ մարդիկ են զոհվում՝ և այս և այն կողմից: Դուք չե՞ք հասկանում, որ արյուն է թափվում, որ երեխաներին պայթեցնում են ռումբերով, որ մահանում են եղբայրներ, քույրեր, պառավներ, ծերեր: Արժե՞ն արդյոք ձեր ամբիցիաները թափված արյանը: Դադարեցրեք անմիջապես: Թքեք ձեր ինքնասիրության վրա: Բավական է պարզել, թե ո՞վ է սկսել և ով է վերջացնում: Վերջացրեք և վերջ»,-ասել է արտիստը, ում 80-ամյակը կլրանա 2014թ.-ի սեպտեմբերին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլին լայն հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար», «Աշնանային մարաթոն», «Վարպետը և Մարգարիտան» կինոնկարները և այլն: