Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը համեմատել է հասարակական շոգեբաղնիքի հետ

Ֆինլանդիայում օգոստոսին տեղի է ուեցավ «Թատերական սեզոն Տամպերեում» միջազգային փառատոնը: Այս միջոցառումը ավանդաբար ամփոփում է Եվրոպայի ամենաթատերական երկրներից մեկի թատերաշրջանը: Ֆիննական թատրոնում եղած լավագույնը կարելի է տեսնել Էստոնիայում, Դանիայում, Սլովենիայում, Հոլանդիայում, Կանադայում իրականացվող բեմադրությունների ենթատեքստերում: Այս փառատոնը ներառում է նաև լրացուցիչ ծրագիր՝ համերգներ և ներկայացումներ փառատոնային վրանում, ակումբային «Encorebaana» փառատոնը:

«ԹԱԳԼՈՒՐ»-ն իր ընթերցողներին է ներկայացնում «teatral-online.ru»-ում հրապարակված Տատյանա Բոդյանսկայայի հոդվածի թարգմանությունը:


Ընթացիկ տարվա թեման, որ կոչվում էր «Թատերական ամառ», փառատոնի գեղարվեստական ղեկավարներ Միկկո Ռոյխան, Կաարինա Հազարդը, և Միկկո Կաննինենը սահմանեել էին որպես թատերական արտահայտչամիջոցների բազմաձայնություն և դրանց հակասականություն, որը, ըստ նրանց, համապատասխանում է հենց ֆիննական նույնականությանը: Դրա հետ կապված էլ, փառատոնի ծրագիրը թեմայով, ժանրերով և մասշտաբներով, իրոք, բազմազան էր: Այս տարի ծրագրի մեխը դարձավ «Case Estonia»-ն, որը հարևան երկրների թատերական նվաճումների դայջեստն էր:

Էստոնականներից փառատոնում ցուցադրվեց Աննա Յաբլոնսկայայի պիեսի հիման վրա Մարատ Գացալովի բեմադրած «Դատարկը» ներկայացումը, որը ստեղծվել է Տալինի «R.A.A.A.M.» թատրոնի համար: Սա պատրանքների աղավաղված սահմանների մասին ներկայացում է, որում ընտանիքի սովորական հայրը տարփողելով «Ave Caesar, Կոլյա» արտահայտությունը, աստիճանաբար վերածվում է Հռոմեացի զինվորի: Ընդ որում, դա զուգահեռ մի տիեզերք է, որն աստիճանաբար առաջանում է բեմական հսկայական տարածքի խավար խորքերից՝ դառնալով միակ ճշմարտությունը: Ճշմարտությունը և խաղի կանոնները հռոմեացի զինվորների մեջ և, որը աներկբայորեն ընդունում են նաև՝ թե դերասանները և թե հանդիսատեսները:

Առօրյայից հուսահատ փախուստը պիեսի հերոսին վերածում է գրքերի կազմերից պատրաստված զրահով և փայտե արկղը վահան դարձրած Դոն Կիխոտի, ով իրեն պատկերացնում է, իրոք, կարևոր և նշանակալից՝ իր սեփական աշխարհում, որտեղ սակայն , երբեմն թափանցում են ներկա կյանքի իրողություններ՝ առաջ բերելով տրագիկոմեդիայի ակնհայտ երանգներ:

Էստոնական ծրագրի մեկ այլ վառ ներկայացում էր «Մեծ խնջույքը», որը Տալինի հայտնի «NO99» թատրոնում բեմադրել է Լաուրի Լագլեն: Վերնագրի համաձայն՝ մթերային թեմատիկան և այլ ֆիզիոլոգիական դրսևորումները դառնում են դերասանների աստեղային կազմը միմյանց շաղկապող օղակը: Այդպես բացարձակ ազատության և ամենաթողության տարածության մեջ չորս մարդ, այսպես թե այնպես, փորձում են հաղթահարել իրենց միայնությունը՝ թափանցելով տիեզերքի կառուցվածքի մասին խոհերի և ծիսական մենախոսությունների մեջ:

Ուտելիքը, աճպարարությունները ուտելիքով, դրա պատրաստումը և կլլումը վերածվում են գլխավոր վարքագծի ազդակի: Յուրաքանչյուր նոր խորտիկից հետո մենք հերոսներին ճանաչում ենք ավելի մոտից:

Բայց փառատոնում հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ ընդունեց, հատկապես, Հելսինկիի «Jurkka» թատրոնի «Frankie and Johnny» ներկայացումը:

Այս ներկայացմանը առանձնակի ուժ էր հաղորդում իրենց հերոսներին առանց փոխզիջման մարմնավորող դերասաններ Տոմմի Էրոնենի և Էլինե Հիետալիի խաղը:

Խոհարարի և մատուցողուհու բնակարան-ստուդիայում ծնվող սիրո պատմությունը հանդիսատեսին, ասես, հնարավորություն է տալիս շունչը տեղը բերել երկիծանքից ու կեղծավորությունից:

Շնորհիվ իր համամարդկային անկեղծության, ինքնաբավ պարզության և, անկասկած, տեքստի նրբության ու ռեժիսորական գյուտերի, «Frankie and Johnny»-ն հանդիսանում է «հանդիսատեսային» թատրոնի 2014թ.-ի ամենահետաքրքիր օրինակներից մեկը:

Նշանավոր ֆին ռեժիսոր Քրիստիան Սմեդսը ինչ-որ առիթով թատրոնը համեմատել է հասարակական շոգեբաղնիքի հետ: Բայց, եթե, նույնիսկ, «Թատերական սեզոն Տամպերեում» միջազգային փառատոնի ներկայացումները չեն ստիպում «քրտնել», բայց այնպիսի գծերը, ինչպիսիք են ծիսականությունը և մերկանդամությունը այստեղ կան:

Ֆիննական ազգային թատրոնի, ըստ Էժեն Իոնեսկոյի, «Թագավորը մահանում է» պիեսի բեմադրությունը, որն իրականացրել է ռեժիսոր Միննա Լեյնոն, ասես փորձում է ժամանակակից բեմում դասական տեքստերը ներկայացնելու պաշտպաններին ու հակառակորդներին:

Մանրակրկիտ հղկված, սլացիկ զարգացող ներկայացումը զիջումներ չի անում տոմսարկղային հոջողություն ունենալու կամ էլ խաղացանկում «անվտանգ» համարվելու մտայնությանը: Այն բավականին քննադատական հայացք է Իոնեսկոյի տեքստի նկատմամբ և դրա բավականին համարժեք մեկնաբանությունն է: Ներկայացումից վանող տարրերը (օրինակ, ետ շարժվող սլաքներով էլեկտրոնային ժամացույցը, խարխլվող և ներկայացման վերջում միանգամայն անպետք դարձող դեկորացիաները) զուգակցվում են վառ, արտահայտիչ կերպարներով: Ներկայացման սկզբում դիմափոշով հղկված և հեքիաթային-շարժուն թագավորից, վերջում՝ դատարկության ֆոնի վրա, մնում է սպիտակ, խոնարհված մեջքը:


Այնուամենայնիվ, Տամպերեի փառատոնը արդյունքների ամփոփում է և հաղթողների շքերթ: Նոր միտումների համար արժե գնալ մայրաքաղաք: Օգոստոսի վերջին Հելսինկիում մեկնարկել է երկշաբաթյա արթ-մարաթոն, որն իր հովանու ներքո է միավորել գրեթե արվեստի բոլոր հնարավոր տեսակներն ու ժանրերը: Թատրոնն այստեղ ներկայացվում է ավստրալիական « Back to Back Theatre» թատերախմբի «Գանեշան երրորդ ռայխի դեմ» ներկայացմամբ և Քրիստիան Սմեդսի նոր՝ «Պալսա: Մարդու նոր կերպար» աշխատանքով: Թատերական համարներ է ներկայացնում նաև Հելսինկիի փառատոնի դուստր ֆորումը՝ «Stage« փառատոնը:

Կատարողական արվեստը իր միտումներով ավելի ու ավելի է հակվում ինտերակտիվության, դերասանի ու հանդիսատեսի համագոյակցությանը՝ միևնույն տարածքում, կատարավածի և արդյունքի համար պատասխանատվության հավասարաչափ բաժանմամբ:

Այդ սկզբունքով է կառուցված, օրինակ, «Baltic Circle» փառատոնը, որը Հելսինկիում ավանդաբար անցկացվում է նոյեմբերին: Այստեղ բեմի ու դահլիճի միջև սահամանը ջնջվում է, իսկ ներկայացումները և խաղային տեսարանները կարող են փոխել իրենց ձևը և բովանդակությունը՝ փոխհաղորդակցվելով հանդիսատեսների հետ:

Այսպես, թե այնպես, բայց Ֆինլանդիայում թատերական բեմահարթակի բազմաձայնությունը պահպանվում և պաշտպանվում է, որն այն ավելի է հարստացնում, իսկ հայացքների տարբերությունը միայն ընտրության հնարավորություն է տալիս և ոչ թե դառնում երկապառակտիչ հաշվեհարդարների պատճառ:
    Դիտվել է 1120 անգամ
    1234