Երեքով 13-ական մլն դոլար, որը նրանցից մեկի համար արժեցել է մեղրամիսն ընդհատելուն09.05.2014
Հոլիվուդյան դերասաններ՝Բրեդ Փիթը, Լեոնարդո Դե Կապրիոն և Ռոբերտ Դե Նիրոն երկու օրում աշխատել են 13-ական մլն դոլլար: Այդ մասին «New York Post»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Հոլովակի ռեժիսյորը Մարտին Սկորցեզեն է, ով երկար ժամանակ համագործակցել է Դի Կապրիոյի և Դե Նիրոյի հետ: Սցենարը գրել է «Սոպրանոները» հայտնի սերիալի հեղինակ Թերենս Ուինտերը: Ըստ պարբերականի, այս փոքրիկ կինոյի բյուդջեն կազմել է 70 մլն դոլլար:
Սկորցեզեի նախագծի մեջ մտնելու համար Փիթը հարկադրված է եղել խափանել մեղրամիսը Մալթայում և հասնել Նյու–Յորք: Ինչպես հայտնի Է 50 –ամյա օսկարակիրը պաշտոնապես ամուսնացել է Անդջելինա Ջոլիի հետ: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում, նրանց պատկանող Միրավալ դղյակում:
Իսկ գովազդվող խաղատան բացումը հավանաբար տեղի կունենա հաջորդ տարի: Այդ ժամանակ էլ էկրանին կհայտնվի «աստղային» հոլովակը: Մինչ այդ դերասանների ներկայացուցիչները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ: Իսկ « Melco Crown Entertainment» ընկերությունում, որին պատկանում է խաղատունը, հայտարարել է, որ «13 մլն» թիվը հավաստի չէ, սակայն որևէ այլ տեղեկություն չի հրապարակել: