Էմմիի հուշարձանը կանգնեցվել է քաղաքում՝ հակառակ գործող կանոնների 09.16.2014
Լոնդոնի Քեմդեն շրջանում բացվել է երգչուհի Էմմի Ուայնհաուզի հուշարձանը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:
Հուշարձանը Էմմիին ներկայացնում է ողջ հասակով: Այն տեղադրվել է Բրիտանիայի մայրաքաղաքի «Stables Market» հայտնի շուկայի շուկայում, ոչ հեռու այն վայրից, որտեղ ապրել է երգչուհին:
Հատկանշական է, որ Ուայնհաուզի արձանի տեղադրման որոշումը Լոնդոնի քաղաքային իշխանությունները կայացրել են խախտելով քաղաքում արձաններ տեղադրելու գործող կանոնները, որոնց համաձայն նշանավոր մարդկանց նվիրված նման քանդակագործական աշխատանքները կարող են տեղադրվել մեգապոլիսի տարածքում միայն նրանց մահից 20 տարի անց: Հիշեցնենք, որ Էմմի Ուայնհաուզը մահացել է 3 տարի առաջ՝ 2011թ.-ի հուլիսին, 27 տարեկան հասակում:
Ավելացնենք, որ երգչուհու հուշարձանի բացումը կատարվել է նրա ծննդյան տարեդարձի օրը: Այս տարի նա կդառնար 31 տարեկան: