91 մտրակահարված YouTube-ում պարելու համար09.18.2014
Յոթ իրանցի երիտասարդներ դատապարտվել են ազատազրկման և 91 մտրակահարվածի այն բանի համար, որ YouTube հոսթինգում տեղադրել են ամերիկացի երգիչ Փարել Վիլյամսի «Happy» երգի ուղեկցությամբ իրենց պարի տեսահոլովակը: Այդ մասին «en.iranwire.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այսօր նրանց փաստաբան Ֆարշիդ Ռոֆուգարան հայտարարել է, որ իր հաճախորդներից 6-ը դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման և 91 մտրակահարվածի, իսկ նրանցից մեկն էլ դատապարտվել է 1 տարի ազատազրկման և 91 մտրակահարվածի:
Դատավճիռը արձակվել է չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 17-ին, Թեհրանում: Դատարանը ոչ միայն մեղավոր է ճանաչել երիտասարդներին՝ «հակաօրինական» տեսհոլովակ պատրաստելու մեջ, այլև անօրինական է համարել նրանց խմբի անդամների միջև ձևավորված հարաբերությունները:
Բայց նշենք, որ երիտասարդների դատավճռի կատարումը երեք տարով հետաձգվել է: Դա նշանակում է,որ դատապարտյալները ազատազրկման կենթարկվեն և կմտրակահարվեն այն դեպքում, եթե դրա նման մեկ այլ հանցագործություն էլ կատարեն այդ երեք տարիների ընթացքում:
Իսկ չարաբաստիկ տեսահոլովակը պատկերում է 3-ական տղամարդու և կանանց, որոնց գլուխները բաց են եղել, ծածկված չեն եղել գլխաշորով: Այդ խումբը տեսագրվել է «Happy» երգի տակ պարելով փողոցներում և Թեհրանի շենքերի տանիքներին:
Իրենց արարքի համար երիտասարդները հեռուստատեսությամբ ներողություն են խնդրել: Նրանք հայտարարել են, որ նկարահանողները իրենց ասել էին, որ այդ տեսագրությունը արվում է ունկնդրելու համար և խոստացել էին չհրապարակել: