200 տարի երգելուց հետո մոռացության էին տրվել արխիվներում10.09.2014
Վերսալում տեղի է ունեցել իտալական օպերայի հայտնի երգչուհիներից մեկի՝ Չիչիլիա Բարթոլիի «Սանկտ Պետերբուրգ» խորագիրը կրող նոր ալբոմի շնորհանդեսը, որն ըստ էության նաև այդ երգերի համաշխարհային պրեմիերան էր: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Երգչուհու այս նոր կատարումները ամփոփում են բարրոկոյի ժամանակաշրջանի 11 ստեղծագործություններ, որոնք գրվել են գերմանացի և իտալացի կոմպզիտորների կողմից ռուսական կայսրուհիներ Աննա Իվանովնայի, Ելիզավետա Պետրովնայի և Եկատերինա Երկրորդի պատվերներով:
Այս նախագիծը իրականացնելիս երգչուհին հանդես է եկել նաև հին տեքստեր հայտնաբերողի և ընթերցողի դերում: Երկու տարի առաջ նա հատուկ այդ նպատակով բնակություն է հաստատել Սանկտ Պետերբուրգում և հետազոտական աշխատանքներ կատարել Մարինյան թատրոնի արխիվներում:
Նրա կողմից հայտնաբերված ձեռագրերը, պարզվել է, որ հնչեցվել են ստեղծվելուց հետո, միայն, առաջին 200 տարիների ընթացքում, իսկ հետո, պարզապես, դարձել են արխիվային թղթապանակներում պահպանվող ստեղծագործություններ:
Վերաբացահայտված այդ երաժշտական գանձերի մեջ ի հայտ են եկել այնպիսի գործեր, ինչպիսիք են, օրինակ, Գերման Ֆրիդրիխ Ռաուպախի «Ալցեստա» օպերայից մի շարք մեներգերը, որոնց լիբրետոյի հեղինակը ռուս լիբրետիստ Ալեքսանդր Սումարոկովն է: Սա նշանակում է, որ իտալուհի երգչուհին, եթե ցանկանում էր ունկնդրին ներկայացնել ստեղծագործության բնօրինակը, ապա պետք է երգերը կատարեր ռուսերեն:
Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել Վերսալի հայելապատ սրահում: Հենց այստեղ էլ ներկայացվել է երաժշտական այս նորույթը ներկայացնելու երգչուհու համերգային շրջագայությունների գրաֆիկը՝ Բեռլին, Ամստերդամ, Փարիզ, Բրյուսել, Պրահա, Վիենա:
Ավելացնենք, որ երգչուհին խոստացել է, որ Ռուսաստանի համար ինքը հանդես է գալու առանձին համերգային ծրագրով: