Վախճանվել է ֆրանսիացի կինոդերասանուհի Մարի Դյուբուան10.16.2014
Դերասանուհի Մարի Դյուբուան, ում համեմատաբար լավ գիտեն հատկապես 1960-70-ականների կինոհանդիսատեսները, 77 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Պո քաղաքի իր տանը:
Մահվան պատճառների մասին «Ֆրանս պրես» գործակալությունը չի տեղեկացնում, սակայն հայտնի է, որ կյանքի վերջին շրջանում դերասանուհին տառապել է սկլերոզից:
Իր դերասանական կարիերայի ընթացքում Մարի Դյուբուան արժանացել է երկու «Սեզար» մրցանակի, աշխատել է այնպիսի ճանաչված կինոռեժիսորների հետ ինչպիսիք են Ժան Լյուկ Գոդարը և Ֆրանսուա Թրյուֆոն:
Նա նկարահանվել է մի քանի տասնյակ հեռուստատեսային և մեծ էկրանի կինոնկարներում:
Նրա առավել հայտնի աշխատանքներից են, օրինակ, «Մեծ զբոսանք», «Գողը», «Սպառնալիք» ֆիլմերը: