Երևանյան միջազգային փառատոնի մրցանակակիր ֆիլմը աչքի է ընկել նաև Լոնդոնում10.19.2014
Ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիրցկու «Ցեղը» ֆիլմը, որը «Ոսկե ծիրան- 2014» երևանյան 11-րդ միջազգայինկինոփառատոնում արժանացել էր 1-ին մրցանակի Լոնդոնի 58-րդ ավանդական միջազգային փառատոնում շահել է «Լավագույն լիամետրաժ դեբյուտ» մրցանակը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Հիշեցնենք, որ կինոնկարը խուլհամր անչափահասների մասին է, ամբողջությամբ նկարահանված է ժեստերի լեզվով և ցուցադրվում է առանց սուբտիտրերի:
Իսկ Բրիտանիայում 1956 թ.-ից անցկացվող այդ կինոստուգատեսում հաղթող է ճանաչվել կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը, որը Ռուսաստանի կողմից ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի 2015թ.-ին անցկացվելիք «Օսկար» մրցանակաբաշխությանը: