Ֆուտբոլ 2018-ի աշխարհի առաջնության խորհրդանիշը առաջինը կցուցադրվի Մեծ թատրոնի ճակատին10.25.2014
Ռուսաստանի Մեծ թատրոնի ճակատային հատվածը կօգտագործվի 2018 թ.-ին այդ երկրում կայանալիք աշխարհի ֆուտբոլի առաջնության խորհրդանիշը հանրությանն առաջին անգամ ներկայացնելու ժամանակ: Այդ մասին հաղորդում «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:
Ըստ պարբերականի հոկտեմբերի 28-ին ռուսական հեռուստատեսության 1-ին ալիքով նախատեսված այդ ցուցադրությունը կիրականացվի «Երեկոյան Ուրգանդ» հեռուստահաղորդման ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Ռուսաստան-2018 »-ի կազմկոմիտեի մամլո ծառայությունը, ցուցադրման օրը, Մոսկվայի ժամանակով 23:30-ին, հեռուստահաղորդման մեկնարկին խորհրդանիշի պատկերը կհայտնվի թատրոնի շենքի ճակատային հատվածում:
«Մեծ թատրոնը հանդիսանում է աշխարհում առավել հայտնի Ռուսաստանի խորհրդանշաններից մեկը, որը մարմնավորում է մեր երկրի ավանդույթները»,- ասել է «Ռուսաստան-2018 »-ի կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանում չորս տարի հետո անցկացվելիք համաշխարհային միջոցառումը բոլոր ֆուտբոլասերների հիշողության մեջ կմնա իր կազմակերպական յուրահատկությամբ: Ըստ Սորոկինի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական խորհրդանիշը «չի թողնի որևէ մեկին անտարբեր և կդառնա այդ մրցույթի վառ արտացոլքը»: