«Օսկարի» համար կպայքարի թմրամոլ կուտյուրեի մասին պատմող ֆիլմը11.06.2014
Ֆրանսիական կինոն 2015 թ.-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությանը կներկայացվի ռեժիսոր Բերտրան Բոնելլոյի «Սեն-Լորան» ֆիլմով: Այդ մասին «delarina.info»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թ.-ի մայիսի 17-ին Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը պատում է հայտնի կուտյուրեի մասին, ում համար կյանքի իմաստը նաև ամփոփվում է ուրախ երեկոների ու թմրանյութերի աշխարհում: Ֆիլմում նկարահանվել են Գասպար Ուլյեն, Լուի Գարրելը, Ժերեմի Ռենյեն, Լեա Սեյդուն և ուրիշները:
Վերջին անգամ ֆրանսիական արտադրության ֆիլմը «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է նվաճել 1992 թ.-ին: Այդ բախտին է արժանացել ռեժիսոր Ռեժիսու Վրանյեի «Հնդկաչին» ֆիլմը: