Կլեոպատրայի դերից հետո Անջելինա Ջոլին հրաժեշտ կտա դերասանի կարիերային 11.24.2014
Հոլլիվուդի փայլուն աստղերից մեկը՝ Անջելինա Ջոլին հաստատել է, որ առաջիկայում Կլեոպատրայի կերպարի մարմնավորումը կլինի իր վեջին դերակատարումը կինոյում: Դրանից հետո նա այլևս չի նկարահանվի ֆիլմերում: Այդ մասին Լոնդոնում լույս տեսնող «Mail On Sunday» թերթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Իր ապագան Անջելինան տեսնում է ռեժիսուրայում և գրող լինելու մեջ:
Թերթը քաղվածքներ է բերում «DuJour» հանդեսին տված դերասանուհու հարցազրույցից, որտեղ նա հայտարարել է, որ ավարտում է իր դերասանական կարիերան:
«Ես երբեք ինձ վստահ չեմ զգացել կինոնկարահանման խցիկի առջև և երբեք չեմ սիրել նկարահանվել: Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ դառնալ ռեժիսոր, բայց հիմա կարծում եմ. որ կարող եմ»,-ասել է Ջոլին:
Այն հարցին, թե ինքն արդյո՞ք դադարեցնում է իր դերասանական գործունեությունն ամբողջությամբ, «Աստղը» պատասխանել է. «Բացարձակապես»:
2011 թ.-ին Անջելինա Ջոլին առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր և նկարահանեց «Արյան և մեղրի եզերքում» գեղարվեստական կինոնկարը բոսնիական պատերազմի մասին: Առաջիկա դեկտեմբերին էկրան կբարձրանա նրա երկրորդ՝ «Անկոտրումը» խորագրով ֆիլմը, երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկացի օդաչուի մասին, որտեղ նա հանդես է գալիս որպես ռեժիսոր :
Ըստ «Mail On Sunday» թերթի այժմ Ջոլին նախապատրաստվում է իր երրորդ ֆիլմի նկարահանումներին, որի աշխատանքային անվանումն է «Աֆրիկա»: Այդ կինոնկարը անդրադարձ է քենիացի հայտնի պալեոանտրոպոլոգ Ռիչարդ Լիքի կյանքին: