Առաջարկել է աղմկահարույց «Հարցազրույց» ֆիլմը ցուցադրել ԱՄՆ Կոնգրեսի շենքում12.23.2014
Ամերիկյան կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը «Sony Pictures»-ի ղեկավարությանը նամակով առաջարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին ֆիլմը ցուցադրել Կապիտոլի շենքում և դրանով իսկ ցույց տալ բոլորին, որ ամերիկյան կոնգրեսը պաշտպանում է խոսքի ազատության բոլոր սկզբունքները:
Ըստ Շերմանի դա նաև անհրաժեշտ է կոնգրեսի անդամներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչի մասին պիտի քննարկումներ կազմակերպեն և լինեն տեղյակ այդ կինոնկարի շուրջ ծավալվող խոսակցություններին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսելով ամերիկյան կինոընկերության վրա կատարված հակերային գրոհի մասին, այն որակել է որպես «վանդալիզմի ակտ»:
Հիշեցնենք, որ հակերները սպառնալից ուղերձ էին թողել, որտեղ ասված էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին նկարահանված «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրման ժամանակ կիրականացվեն ահաբեկչության գործողություններ: Այդ սպառնալիքի պատճառով «Sony Pictures Entertainment»-ը հայտարարել էր, որ կինոնկարի դեկտեմբերի 25-ին նախատեսված պրեմիերան չեղյալ է համարվում: