Ըստ Ադաբաշյանի ժամանակի հերոսն ապրում է գավառում01.08.2015
«Մեր ժամանակի հերոսին ես կփնտրեի գավառում, որովհետև, կապված կինոյի գործերի հետ, մի փոքր ես այդ ուղղությամբ գնացել եմ: Հետաքրքիր է Ղրիմում, Օռլովի մարզում, Ելցի պես փոքրիկ քաղաքում, թե ինչպես են այնտեղ ապրում և գոյատևում...»,- «teatral-online.ru»-ի հարցմանը՝ թե որտեղ գտնել ժամանակի հերոսներ, պատասխանել է ծագումով հայ, Ռուսաստանում ապրող և ստեղծագործող կինոդրամատուրգ և ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանը:
Նա նշել է, որ ինքը ժամանակի հերոսների չի փնտրի Մոսկվայոմ: «Մայրաքաղաքի մասին արդեն այնքան շատ է գրվել ու պատմվել, որ թվում է, թե իբր ամբողջ կյանքն այստեղ է տեղի ունենում»,- ասել է Ադաբաշյանը:
«Գավառում իրոք կան ցնցող կերպարներ, որևէ մեկին բոլորովին չնմանվող: Հիմնականում նրանց ներկայացնում են որպես գավառացիների, ովքեր ժամանում են Մոսկվա, կամ մոսկվացիների, ովքեր հայտնվում են գավառում: Իսկ նայել, թե ինչպես է ապրում գավառը առանց Մոսկվայի հետ հարաբերակցվելու, շատ հետաքրքիր կլիներ...»,- ասել է Ադաբաշյանը: