Կինոսցենարների մրցույթ, որի հաղթողները կդառնան միլիոնատեր02.20.2015
Կինոյի հիմնադրամը, որը Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության հետ միասին իրականացնում է պետական միջոցների բաշխումը կինոյի արտադրության և ֆիլմերի վարձույթի ոլորտներում, մարտի 2-ից ընդունում է սցենարների մրցության հայտեր: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newizv.ru»-ին:
Դրամատուրգներին առաջարկվում են 10, որոնց թվում «Ղրիմը Ռուսաստանի պետմության մեջ», «1917 թվականի դեպքերի 100-ամյա տարելիցին ընդառաջ», «1905 թ.-ի ռուս-ճապոնական պատերազմը. Հաղթանակ, որը վերածվեց պարտության», «1991 թ.-ի օգոստոսյան դավադրության 25 ամյակին ընդառաջ. Առասպելներ և իրականություն» թեմաները: Միաժամանակ հայտարարված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Պետրոս Առաջինը» և «Ճակատամարտ Լենինգրադի համար. Նևայի հողակտորը»:
Բացի պատմական սցենարներից, հիմնադրամը պատրաստ է ընդունել աշխատանքներ, որոնք անդրադառնում են «Ժողովուրդների բարեկամությունը Ռուսաստանի դաշնությունում», « Հայրենական լեգենդար սպորտսմենների և հաղթանակների մասին», «Աշխատանքային մասնագիտությունների մարդկանց մասին» և « Նշանավոր խորհրդային և ռուսական գիտնականների մասին» թեմաներին:
Ինչպես և անցյալ տարի, մրցույթը կընթանա երկու փուլով: Հաղթողները սցենարը ստեղծելու համար կստանան 1 մլն ռուբլի:
2014թ.-ին հաղթող են դարձել 22 նախագիծ, որոնցից 7-ը այս պահին հիմնադրամը գնել է կինոարտադրության համար: Այդ նախագծերի մեջ են նաև լեգենդար ֆուտբոլիստ Լև Յաշչինի մասին Ջանիկ Ֆայզիևի «Գալակտիկայի դարպասապահը» ֆանտաստիկական և Կոզյոլսկի պաշարման մասին «Կատաղի քաղաքը», Սվետլանա Դրուժինինայի «Գարդեմարիներ IV» կինոսցենարները և այլն: