Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Միմինո» ֆիլմի ավարտին գլխավոր հերոսի հետույքի հատվածում անդրավարտիքը պետք է պատռված լիներ

09.16.2013

2013թ.-ի հուլիսի 19-ին սիրված երգիչն ու դերասանը դարձավ 75 տարեկան: Նրա նուրբ վրացական հումորն ու կոլորիտային խոսքը այսօր էլ ունեն նույն թարմությունն ու սրությունը, ինչ-որ տարիներ առաջ, երբ նրա հերոսը մոտ այս տարիքի կեսին էր ու, թեև, ավեիացիայի համար արդեն ծեր, բայց գնացել էր մոսկվացի իրեն չիմացող օպերային երգչի տուն՝ հյուրանոցում տեղավորվելու համար միջորդություն ստանալու, իսկ նստելու հրավերին միանգամայն քաղաքավարի պատասխանել էր. « Շնորհակալություն, ես հետիոտն կկանգնեմ»:

«ԹԱԳԼՈՒՐ» կայքը շնորհավորում է Վախտանգ Կիկաբիձեի հոբելյանական ծննդյան տարեդարձը և իր ընթերցողներին ներկայացնում մի հատված «lenta.ru» կայքին տված նրա հարցազրույցից:


Թբիլիսիի կենտրոնից դեպի Վրաստանի մայրաքաղաքը արևմուտքից շրջապատող լեռների կողմը ձգվող Տիցիան Տաբիձեի փողոցում յուրաքանչյուր տեղացի ցույց կտա Վախտանգ Կիկաբիձեի տունը: Բուբան, ինչպես ինքն իրեն անվանում է արտիստը և ինչպես սովոր են նրան դիմել բարեկամները և երկրպագուները, իր եռահարկ տան մեջ ապրում է արդեն 9 տարի՝ մինչև այժմ էլ հիշելով այն մեկ սենյականոց բնակարանը, որտեղ բախտ էր վիճակվել կծկվելով ապրել նրա ընտանիքին և որտեղ նա հասակ առավ:

Նրան անվանում են «աշխարհի ամենահայտնի վրացին», թեև մինչև վերջին ժամանակները ժողովրդայնությամբ նրա հետ կարող էր մրցել նաև Միխեիլ Սահակաշվիլին, բայց քաղաքական գործիչները, ինչպես սիրում է ասել Կիկաբիձեն, գալիս և հեռանում են, իսկ արվեստը՝ երաժշտությունը, կինոն մնում են:

Իր 75-ամյա տարիքում Բուբան շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքը: Նախկինի պես նա պահանջված արտիստ է և իր հայրենիքում, և Ուկրաինայում, և հեռավոր արտասահմանի երկրներում:Հիմա Կիկաբիձեն կլանված է նոր ֆիլմի մասին մտորումներով, որը պլանավորում է նկարահանել և որի համար փնտրում է հովանավորներ:

«Այն կազմված կլինի 5 նովելներից: Սկզբում չորսն էր: Բայց հետո սկսվեց պատերազմը և այդ ժամանակ ես ավելացրի ևս մի նովել՝ պատերազմի թեմայով: Դա պատմություն է այն մասին, թե ինպես բացարձակապես տարբեր, միմյանց հետ առնչություն չունեցող ռուս և վրացի գողերը մեկնում են կռիվ»,- պատմում է Բուբան:

Սակայն ֆիլմի համար հովանավորի ընտրությունը Կիկաբիձեն չի ցանկանում պատահականորեն կատարել: «Ես չեմ ցանկանում ֆիլմը տալ այն մարդկանց, ովքեր, թեև պատրաստ են փող ներդնել, բայց, միևնույնն է, չեն հասկանում թե ինչի մեջ են այն ներդնում: Ես իմ հանապազորյա հացի համար միշտ էլ աշխատանք գտնում եմ»,-մտորում է արտիստը: Նրա խոսքերով, ինքն իր ֆիլմը կվստահի նրան, ով «կարոտում է ուսընկից մերձավորին, նրա նկատմամբ սիրոն»:

Չիտո-գրիտո

Բուբան անընդհատ կատակում է, և երբեմն դժվար է կողմնորոշվել, երբ է նա խոսում լուրջ, և ե՞րբ է պարզապես ցանկանում ուրախացնել զրուցակցին: Ընդ որում, լսելով, թվում է թե ամենաավանդական հարցը. «Ինչպե՞ս են գործերդ Վախթանգ Կոնստանտինվիչ», արտիստը ընկնում է մտորումների մեջ:

«Ամենադժվար հարցն է: Մեկ՝ այսպես, մեկ՝ այնպես: Իսկ ընդհանրապես, ամեն ինչ այնպես է, ինչպես սովորաբար, ես սովորել եմ դրան»:

Մինչև «Միմինո» (1977) ֆիլմը, որի շնորհիվ Կիկաբիձեին սկսեց ճանաչել սովետական յուրաքանչյուր մարդ (կինոդահլիճներում այդ ֆիլմը դիտեցին 24,4 մլն մարդ), Բուբան հայտնի էր արդեն իր «Մի վշտանա» (1969թ., Գեորգի Դանելիայի հետ առաջին աշխատանքային փորձը), «Ամբողջովին կորածը» (1973 թ., Մարկ տվենի «Հեկլբին Ֆիննի արկածները» վեպի էկրանավորում), ֆիլմերից, ինչպես նաև «Օրերա» վոկալ գործիքային նվագխմբի ելույթներից, որտեղ դերասանը ոչ միայն երգում էր, այլև խմբի թմբկահարն էր: Բայց և այնպես, մեծ ավիացիա ընկնելու մասին երազող ուղղաթիռի օդաչուի մասին ֆիլմը Կիկաբիձեին դարձրեց համաժողովրդական սիրելի:

Կիկաբիձեն գտնում է, որ այդ ֆիլմի գլխավոր հերոսը կրկնում է իր ճակատագիրը: «Ես շատ եմ նման իմ գլախավոր հերոսին՝ Միմինոյին, երբեմն՝ ի վնաս ինձ: Սակայն այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ դերը գրված էր հենց իմ համար, ես այդ ամենին մասնակցել եմ: Թեև առաջին անգամ, երբ կարդացի սցենարը, մտածեցի «Էս ինչ է նա նկարելու»: Սակայն առաջին իսկ ցուցադրման ժամանակ Մոսկվայի գեղարվեստական խորհրդի բոլոր անդամները ծիծաղից ուղղակի վայր էին ընկնում իրենց նստած տեղից»:

Ֆիլմի վերջում գլխավոր հերոսը՝ Վալիկո Միզանդարին, հանդես է գալիս որպես երջանիկ մարդ: Երջանի՞կ է նա, ով մարմնավորել է նրա կերպարը: Լսելով հարցը, Կիկաբիձեն ընկավ խոհերի մեջ, ապա ասաց. «Նախ և առաջ դուք վերջը չեք տեսել, որովհետև ֆիլմի վերջն ամբողջովին հանվեց: Ամբողջ իմաստը ֆինալում էր: Եվ դա կատակերգություն չէ: Դա տրագիկոմեդիա է: Ես կասեի, ընդհանրապես, ողբերգություն է: Այնտեղ կար այսպիսի հերոս՝ Պյոտրը, ով ապրում էր այդ լեռնային գյուղում և ով դարբնում էր պայտեր ձիերի համար: Այն պատճառով, որ ֆիլմը կտրատեցին, այդ հերոսն, ընդհանրապես դուրս մնաց նկարից: Եվ այն ժամանակ, երբ Պյոտրը իմանում է, որ գլխավոր հերոսը հեռանում է, որպեսզի ընդունվի մեծ ավիացիա, նա հարցնում է. «Վալիկո, դու իրո՞ք պիտի արտասահման գնաս»: Վերջինս պատասխանում է. «Այո»: «Բեր,-ասում է,- ինձ համար պայտեր, որոնց վրա գրված լինի «made in USA» . Ահա: Իսկ, երբ նա իր ընկերոջ համար գնում է կոկորդիլոս, նա նրա համար պայտեր էլ է գնում: Իսկ ֆինալում այսպիսի տեսարան է. հիշում ե՞ք, երբ Վալիկոն ցանկանում է բացել շիշը, ուղեկցորդ Կատյան նրան դիտողություն է անում, թե դրա համար բացիչ կա: Վալիկոն պայթում է: Կատյան սկսում է լաց լինել: Նա ներողություն խնդրելով հարցնում է . «Կուզե՞ս, ես դուրս գամ ինքնաթիռից, միայն թե մի լացիր»: Աղջիկը պատասխանում է. «Ոչ, չեմ ուզում»: Դրան Վալիկոն պատասխանում է. «Իսկ ես ուզում եմ»: Իսկ հետո ամեն ինչ կտրվել է, որովհետև նա դուրս է գալիս: Դրանից հետո երևում է, թե ինչպես է Պյոտրը իր սովորական գործով զբաղվում և հանկարծ լսվում է ֆիլմի գլխավոր երգը և Վալիկոն նստատեղի վրա սահելով ցած է իջնում ինչ որ մի սարի վրայից: Եվ մենք շատ լուրջ ենք խաղացել այդ տեսարանը, դա արդեն ֆինալն էր. Ահա.

- Բարև Վալիկո:
- Բարև:
- Դու այդ որտեղի՞ց:
- Դե թռիչքային եղանակ չէր, ես ոտքով եկա: Իմոնք ո՞նց են:
- Դե ամեն ինչ կարգին է: Իսկ դու պայտեր բերե՞լ ես:
- Բերել եմ:
- Իսկ ինձ արդեն պետք չի: Մենք արդեն Բոստոնի հետ եղբայրացել ենք և այնտեղից մեզ համար ուղարկում են: Իսկ մեխ բերե՞լ ես:
- Չէ, մեխ չեմ բերել, բայց դու, ախր, ինձ չէիր պատվիրել:
- Դե, այդ դեպքում, ես գնացի:

Եվ ահա նրանք բաժանվում են: Հենց այդ ժամանակ Պյոտրը սկսում է ծիծաղել

- Ինչու՞ ես ծիծաղում
- Իսկ քո հետույքի վրա շորդ պատառոտվել է :
- Ֆիլմի եզրափակիչ արտահայտությունը այս էր. «Հիմար, դու հիմար ես Պյոտր: Ձախ կողմում գեղեցկություն է՝ սարեր, աջ կողմում նույնպես գեղեցկություն է, իսկ դու իմ քամակին ես նայում: Շուրջդ նայիր, տես, թե ինչպիսի կյանք է»: Ահա թե ինչպես է եղել:
    Դիտվել է 1475 անգամ
    12345678910