«Disney»-ը օժանդակում է է ռուսաստանցի երիտասարդ կինեմատոգրաֆիստներին03.11.2015
Մարտի 26-ից ապրիլի 9-ը Ռուսաստանի կինոթատրոններում 400 կինոպաստառներ կտրամադրվեն «Երջանկությունը այդ...» կինոհանդեսի անվճար ցուցադրությանը: Այդ մասին «rulife.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս նախագիծը, որի նախաձեռնող կողմերից է նաև ամերիկյան «Disney» կինոկորպորացիան, ծնվել էր մոտ կես տարի առաջ՝ երիտասարդ սցենարիստների և կինեմատոգրաֆիստների մրցույթի հայտարարությամբ: Դրանից հետո Ռուսաստանի ամենատարբեր տեղերից ստացվեցին ավելի քան երեք հազար սցենարական հայտեր: Հաղթողները, որոնց ընտրեց ռեժիսորներից կազմված հանձնաժողովը (Վլադիմիր Խատինենկո, Ալեքսեյ Ուչիտել, Պավել Չուխրայ, Պավել Լունգին և այլոք), հնարավորություն ստացան նկարահանել իրենց պատմությունները կինոհանդեսի համար:
«Երջանկությունը այդ...» վերնագրով կինոհանդեսը կազմված է 7 նովելներից, որոնք ստեղծել են ռուսաստանցի երիտասարդ ռեժիսորները: Բոլոր 7 նովելներն էլ նկարահանվել են բավականին սեղմ ժամկետում՝ 27 աշխատանքային հերթափոխում:
Նշենք, որ ֆիլմերի նկարահանումներին մասնակցել են երկրում և նրա սահմաններից դուրս հայտնի ռուսաստանցի բազմաթիվ դերասաններ:
Ըստ նախագիծն իրականացնող ամերիկյան «Disney» կինոկորպորացիայի ռուսաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Մարինա Ժիգալովա-Օզկանի, այդ կինոնկարները կցուցադրվեն նաև «Disney»-ի հեռուստաալիքով:
Ավելացնենք, որ այս հեռուստաալիքը նախորդ մի քանի տարիներին, նաև այս տարի ու առաջիկա ժամանակաշրջանում ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության արարողության միակ պաշտոնական հեռարձակողն է: