Հաճախ զանգվածային նկարահանման մասնակիցներին չեն ապահովում սնունդով03.17.2015
Մոսկվայում կստեղծվի զանգվածային և խմբակային տեսարաններում նկարահանվող դերասանների արհմիություն: Այդ մասին Թատրոնի և կինոյի դերասանների անկախ արհմիության նախագահ Դենիս Կիրիսի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «izvestia.ru»-ին:
Ըստ Կիրիսի, զանգվածային տեսարաններում նկարահանվող դերասանի աշխատանքն, ի տարբերություն առաջատար դերերի, գործատուի մոտ գտնվում է «մեծ անկարգավորվածության մեջ»: Որպես օրինաչափություն զանգվածային տեսարանների արտիստների համար նկարահանման գործընթացը չի ենթարկվում որևէ փաստաթղթային ձևակերպման, իսկ փողը, առանց այդ էլ ոչ մեծ, հաճախ վճարվում է ոչ ամբողջությամբ, իսկ հոնարարի կրճատումը ներկայացվում է որպես տույժ: Շոուների, ֆիլմերի ու սերիալների նկարահանումները չունեն հերթականություն, հանգստի ժամ, հստակ նշված աշխատանքային ժամեր: Հաճախ զանգվածային նկարահանման մասնակիցներին չեն ապահովում սննդով, թեև նրանք ստիպված են լինում անցկացնել չնորմավորված աշխատանքային օր և այլն:
Կիրիսը նաև նշել է, որ զանգվածային նկարահանումների 70 տոկոսը աշխատանքային միգրանտներ են, որոնց ծառայություններից օգտվելը ռուսական կինոստուդիաների համար նախընտրելի է: Նա ընդգծել է, որ այդ հարցում իրավիճակը շատ է ծանր:
Նոր ստեղծվելիք արհմիության նպատակային խնդիրներից մեկը արտիստների և պատվիրատուների միջև իրավական հարաբերությունների կարգավորումն ու ՌԴ աշխատանքային օրենսգրքի նորմերի պահպանումն է և մեկանգամյա հոնորարի նվազագույն չափը հազար ռուբլի հասցնելն է: Բացի այդ արհմիությունը պատրաստ է զանգվածային տեսարաններում նկարահանվող արտիստների համար կազմակերպել և անցկացնել վարպետաց դասեր և ձևավորել կարիերայի ապահովման համար որոշակի հեռանկարներ:
Ավելացնենք, որ զանգվածային նկարահանումներին մասնակցող դերասանների Մոսկվայում ստեղծվելք արհմիությունը երկրորդն է Ռուսաստանում: Առաջինը ստեղծվել է դեռ 2010 թ.-ին՝ Սանկտ-Պետերբուրգում: