Գերմանացի մասնագետը մտավախություն ունի, որ Պալմիրան կավերվի և կթալանվի«Իսլամական պետություն» ահաբեկչական զինյալ խմբավորումների կողմից Սիրիայի տարածքում գտնվող հնագույն Պալմիրա քաղաքի զավթումից հետո, ըստ փորձագետների, պետք է սպասելր հուշարձանի զանգվածային ոչնչացման և թալանի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dw.de»-ին:
Ողջ աշխարհը սոսկումով է սպասում Պալմիրայի հնագիտական հուշարձանների ոչնչացմանը, այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է Բեռլինի Առաջավոր Ասիայի թանգարանի տնօրեն Մարքուս Հիլգերթը գերմանական «Deutschlandfunk» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով հիմնավորված են նաև այն մտավախությունները, որ անտիկ մշակույթի հուշարձանի օբյեկտները կթալանվեն՝ այնտեղի արժեքներն անօրինական վաճառելու նպատակով, իսկ գոյացած միջոցները կտրվեն այդ ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորմանը:
Հնագույն Պալմիրա քաղաքի ավերակները ընդգրկված են UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակներում: Հնագույն ժամանակներում խոշոր առևտրական քաղաքի համբավ ունեցող Պալմիրան հանդիսանում է անտիկ դարերից մեր օրեր հասած Մերձավոր Արևելքի կարևորագույն շինարարական համալիր: Այն հսկայական գիտական նշանակություն ունի, համարվում է հնագույն պատմության և մշակույթի եզակի երևույթ, ընդգծել է Մարքուս Հիլգերթը: Այստեղ, տարբեր մշակույթների, մասնավորապես՝ Հին Հռոմի և Միջագետքի, ազդեցության ներքո ձևավորվել է մշակույթի եզակի օազիս:
Հիշեցնենք. Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների զինյալները վաղ գարնանը արդեն ոչնչացրել են Նեմրուդ քաղաքում գտնվող հազարամյա հնության հուշարձաններ: