Մշակույթի նախարարությունը միակն է, որի հետ Համաշխարհային բանկը չի փակել իր նախագծերը: Համաշխարհային բանկը և Ռուսաստանի մշակույթի նախարարությունը պլանավորում են մինչև տարեվերջ կնքել 8 մլրդ ռուբլու պայմանագիր Ռուսաստանի հին քաղաքների պահպանման և վերականգնման նպատակով համատեղ նախագիծ իրականացնելու համար: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը :
Ըստ ՌԴ մշակույթի փոխնախարար Գրիգորի Պիրումովի, պատմական քաղաքների վերականգնման համար կան աշխատանքի մի քանի ուղղություններ, որոնք նախատեսված են 6 տարվա համար՝ սկսած 2016 թ.-ից:
Մասնավորապես, նախատեսվում է ֆինանսավորել Ռուսաստանի 4 խոշորագույն քաղաքների պահպանման և զարգացման նախագծերը, որոնցում հուշարձանների վիճակը վատ է և ևս 8 փոքր քաղաքների, որոնցում զբոսաշրջային հնարավորությունները ոչ բավարար են զարգացած: Այդպիսի բնակավայրերի ցանկում նա նշել Տորժոկ, Գորոխովեց, Սուզդալ, Ռոստով Վելիկի, Տուտաև փոքր քաղաքները:
Փոխնախարարը նշել է, որ ՌԴ մշակույթի նախարարությունը միակն է, որի հետ Համաշխարհային բանկը չի փակել իր նախագծերը: «Մնացած դաշնային գերատեսչությունների հետ նրանք փակել են նախագծերը, սակայն, գտել են, որ մշակութային ժառանգությունը միայն Ռուսաստանի Դաշնության արժեքները չեն, այլ ամողջ քաղաքակրթության»,- ընդգծել է նա:
Պիրումովի ասելով 2015 թ.-ին կծախսվեն հարաբերականորեն ոչ շատ մեծ գումարներ, քանի որ հիմա, գլխավորապես աշխատում են փորձագետները, ովքեր համապատասխան քաղաքներում վերականգնման նախագծերն են պատրաստում:
Նա նաև նշել է, որ « Հիմնական փողերը, եթե համաձայնությունը կայանա, կստացվեն եկող տարվանից:»: Հաշվարկային ընդհանուր գումարը կհատկացվի համաֆինանսավորմամբ, որտեղ Ռուսաստանը պնդում է պահպանել 50:50 հարաբերությունը:
Փոխնախարարը նաև նշել է, որ Համաշխարհային բանկը ֆինանսական միջոցները հատկացնելու է «շատ ցածր տոկոսով»: