Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի «Դմիտրի Շոստակովիչը» տեղադրվեց ՄՄԵՏ-ի մոտՆախօրեին Մոսկվայի միջազգային երաժշտության տան (ՄՄԵՏ) մուտքի մոտ հանդիսավորությամբ բացվել է ռուս մեծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի հուշարձանը, որը հեղինակել է ծագումով հայ քանդակագործ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գեորգի Ֆրանգուլյանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Իրադարձության կապակցությամբ ՄՄԵՏ-ի Սվետլանովի անվան դահլիճում արվեստների «Բալենի այգի» ավանդական փառատոնի շրջանականերում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկական նվագախումբը Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ հանդես է եկել «Նվիրվում է Դմիտրի Շոստակովիչին» խորագիրը կրող համերգով:
Նշենք, որ 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտորի հուշարձանը Ռուսաստանի մայրաքաղաքի տարածքում տեղադրելու փաստը վկայում է այն մասին, որ մոսկովյան իշխանությունները շարունակում են «Մոսկվային վերադարձնել անարդար կերպով մոռացված անունները»: Այդ մասին քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող մարտավարությունն է ներկայացրել Մոսկվայի փոխքաղաքապետ Լեոնիդ Պեչատնիկովը
Իսկ հուշարձանի հեղինակ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը նշել է, որ Շոստակովիչն «ինքն էր իր առջև բացում բոլոր դռները: Դժվար թե լինի մեկը, ով կկարողանա հանդես գալ ոչ միայն հայրենական, այլև համաշախարհային երաժշտության այսպիսի նշանավոր կերպարի դեմ... »: Նա նաև խոստովանել է, որ, թեև հանճարեղ կոմպոզիտորի կերպարը կերտելն իր վրա եղել է մեծ պատասխանատվություն, բայց «աշխատանքը ընթացել է թեթև»:
Քնդակագործը բրոնզի մեջ վերարտադրել է ինքն իր մտքերի ու երաժշտության մեջ խարացած կոմպոզիտորին, վեր հանել նրա հոգում առկա և ճակատագրի կողմից մատուցված այն մեծ ալեբախումները, որոնք , ի վերջո, վերածվել են 20-րդ դարը բնութագրող երաժշտական կտավների:
Ի դեպ, ի վերուստ ուշադրության կենտրոնում գտնվելու ճակատագրով լուսաշխարհ եկած հուշարձանի հեղինակն այսօր՝ մայիսի 29-ին, բոլորում է իր ծննդյան 70-ամյակը:
Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիում: 1956 թ.-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Հենց այս քաղաքում էլ նա ընդունվել է Ֆիզ-մաթ թեքումով դպրոց, որը նշանավոր էր նաև իր հումանիտար ուղղության գերակայություններով: Գուցե հենց դա էլ կարևոր դեր է ունեցել, որ Ֆրանգուլյանը 1964 թ.-ին ընդունվել է Ստրոգոնովի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանի քանդակի բաժին: Նա ԽՍՀՄ-ում առաջին հեղինակային ձուլարանային արտադրամասի ստեղծողն է: Նա աշխատում է տարբեր նյութերով, հիմնականում ստեղծում է հաստոցային և մոնումենտալ քանդակներ: 1990 թ.-ին Ֆրանգուլյանը դարձել է իր ոլորտում նոր ժանրի հեղինակ, որը պայմանականորեն կարելի է անվանել՝ «քանդակային դիզայն»: Նրա աշխատանքները զարդարում են աշխարհի ամենատարբեր երկրների հրապարակներն ու այլ հասարակական վայրերը: