Յակուտիայում բացվել է հայկական մշակութային կենտրոն Այսօր՝ հունիսի 2-ին Յակուտսկում բացվել է Հայկական մշակութային կենտրոն: Այդ մասին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Հայաստանից մեկնել է պաշտոնական պատվիրակություն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
«Մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի կրթությունը: Այստեղ կսովորեցնեն հայերեն, ռուսերեն և յակուտերեն լեզուներ»,- ասել է տեղի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը:
Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ:
Բացման արարողության ժամանակ կայացել է հայկական, ռուսական և յակուտական մշակույթները ներկայացնող մեծ համերգ :