Ա. Բիտով. «Ես ձանձրանալու իրավունք չունեմ, իսկ դուք՝ խնդրեմ»«Մարդը ծնվում է տեքստի հետ: Կյանքը շարունակվում է, տեքստը գնում է և այդ ամենը սինքրոնացվում է: Լինելով երիտասարդ ես շատ էի «գրում առաջանցնելով», որպեսզի ազատ ժամանակ ունենամ հանդիպել ընկերներիս կամ աղջիկների սիրահետեմ: Ի սկզբանե գրականությունն ինձ գրավել է այն բանով, որ ես ոչ մեկի համար պարտավոր չէի որևէ բան գրել: Հիմա ես հասկանում եմ, որ դա ինքնուրույն լինելու միակ միջոցն էր» ասել է այս օրերին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում ընթացող Պլատոնովյան մրցանակաբաշխությանն արժանացած գրող Անդրեյ Բիտովը:
Նա իր խոսքում նշել է, որ ժամանակին, եթե թեկուզ մեկ մարդ կհասկանա քեզ այնպես, ինչպես դու ես ցանկանում, ուրեմն, դու խելագար չես: «Խելագարները մեկը մյուսին չեն հասկանա»,- ասել է Բիտովը:
«Ինձ երբեմն անվանում են ընտրյալների գրող: Դա առասպել է: Ես գրող եմ, հըմ... գիտամասսայական. Շարադրում եմ այն, ինչ հասկացել եմ: Եվ ընթերցողն էլ ինձնից ավելի հիմար չի, քանի որ հասկանում է: Ինձ հաճելի է հաճախակի կրկնվող կարծիքները. «Դուք գրել եք իմ մասին»: Թեև դա ես չեմ գրել: Գրել է հեղինակը, ում ես փոխանցել եմ իմ անձնական փորձի մի մասը»,- ընդգծել է հայ ժողովրդի բարեկամ գրողը:
Նա նաև ասել է, որ սիրում է փոփոխել ժանրերը: Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, խոստովանել է, որ իրեն չի հաջողվում, օրինակ՝ դրամատուրգիան և մանկական գրականությունը:
«Մեր սերունդը շատ քիչ բան գիտեր, չկար տեղեկատվության այսպիսի մատչելիություն, ինչպիսին հիմա է: Եվ ես կարող եմ ինձ համարել մանկագիր, ով գրել է մեծ երեխաների համար, կյանքից այնպիսի կտրվածների համար, ինչպիսին ես եմ»,- նշել Բիտովը և ավելացրել «Ինձ նախ և առաջ հարկավոր է հորինել, թե ինչպես գրեմ: Հակառակ դեպքում ձանձրալի կլինի: Ես ձանձրանալու իրավունք չունեմ, իսկ դուք՝ խնդրեմ»:
Նա իր խոսքում նշել է, որ ժամանակին, եթե թեկուզ մեկ մարդ կհասկանա քեզ այնպես, ինչպես դու ես ցանկանում, ուրեմն, դու խելագար չես: «Խելագարները մեկը մյուսին չեն հասկանա»,- ասել է Բիտովը: «Ինձ երբեմն անվանում են ընտրյալների գրող: Դա առասպել է: Ես գրող եմ, հըմ... գիտամասսայական. Շարադրում եմ այն, ինչ հասկացել եմ: Եվ ընթերցողն էլ ինձնից ավելի հիմար չի, քանի որ հասկանում է: Ինձ հաճելի է հաճախակի կրկնվող կարծիքները. «Դուք գրել եք իմ մասին»: Թեև դա ես չեմ գրել: Գրել է հեղինակը, ում ես փոխանցել եմ իմ անձնական փորձի մի մասը»,- ընդգծել է հայ ժողովրդի բարեկամ գրողը: