Աճուրդի են դրվել Ադոլֆ Հիտլերի ակվարել աշխատանքներըԳերմանիայի Նյուրնբերգ քաղաքի աճուրդի տունը վաճառքի է հանել 14 ջրաներկ նկարչական աշխատանքներ, որոնց հեղինակը Ադոլֆ Հիտլերն է: Այդ գործերը նացիզմի ապագա առաջնորդը ստեղծել է 1908-1922 թթ.-երի միջակայքում: Այդ մասին «bbc.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը:
Հիտլերի հեղինակած նկարների մեկնարկային գինը տատանվում է հազարից 45 հազար եվրոյի միջև: Ներկայացված աշխատանքներից առավել բարձր է գնահատվել Նայշվայնշտայն ամրոցի պատկերը:
Նյույրնբերգի աճուրդի տունն առաջին անգամ չի, որ աճուրդի է հանում Հիտլերի հեղինակած նկարները: Չնայած փորձագետները այդ նկարների արժեքը չափազանց ցածր են գնահատում, բայց շատ կոլեկցիոներներ են պատրաստ մեծ գումարներ վճարելու դրանք ձեռք բերելու համար:
Մասնավորապես անցյալ տարի նոյեմբերին Հիտլերի ակվարելներից մեկի համար վճարել են, օրինակ, 130 հազար եվրո:
Մինչև նացիստական կուսակցության ստեղծումը Ադոլֆ Հիտլերը երազել է նկարիչ դառնալ: Իր կյանքի ընթացքում նա վրձնել է մոտ երեք հազար նկար, որոնց հիմնական մասը մատիտանկարներ են:
Թեև Գերմանիայում նացիզմ քարոզելը արգելված է, սակայն Հիտլերի նկարները վաճառելը օրենքով արգելված չի, քանի որ դրանցում չկան այդ գաղափարախոսությունը և կուսակցությունը քարոզող խորհրդանշաններ:
Հիտլերի հեղինակած նկարների մեկնարկային գինը տատանվում է հազարից 45 հազար եվրոյի միջև: Ներկայացված աշխատանքներից առավել բարձր է գնահատվել Նայշվայնշտայն ամրոցի պատկերը: Նյույրնբերգի աճուրդի տունն առաջին անգամ չի, որ աճուրդի է հանում Հիտլերի հեղինակած նկարները: Չնայած փորձագետները այդ նկարների արժեքը չափազանց ցածր են գնահատում, բայց շատ կոլեկցիոներներ են պատրաստ մեծ գումարներ վճարելու դրանք ձեռք բերելու համար: