Նիկոլ Քիդմանը ընկել է հեծանիվի տակ և ցավեցրել կոճը09.30.2013
Հոլլիվուդի աստղ Նիկոլ Քիդմանը տուժել է ոչ հաճելի միջադեպի հետևանքով:
Աստղն ընկել է մի պապարացիի հեծանիվի անիվների տակ, ով շտապում էր խմբագրություն հասցնել բացառիկ լուսանկարներ: Արդյունքում , պապարացին՝ լուսանկարիչ Կարլ Վուն, ինքը հայտնվեց ամերիկյան թերթերի առաջին էջերում:
Քիդմանը լուրջ վնասվածքներ չի ստացել, հաղորդում է «NY Daily News» պարբերականը:
Արտիստուհին վերադառնում էր Քելվին Քլայնի հագուստի նոր նմուշների ցուցադրանքից, որը տեղի էր ունենում Նյու-Յորքում ընթացող նորաձևության շաբաթվա շրջանակներում:
Հյուրանոցի մուտքի մոտ նրա վրա է թռել հեծանվորդ: Քիդմանը կորցրել է հավասարակշռությունը և ընկել ասֆալտին: Նա վնասել է կոճը: Արտիստուհին շատ խիստ զայրացել է, սակայն իր մեջ ուժ է գտել և երիտասարդի հետ չի մտել վիճաբանության մեջ:Լուսանկարչի հարցով զբաղվել են հյուրանոցի հսկիչները:
Միջադեպի վայր են ժամանել ոստիկաններ և բժիշկներ: Արտիստուհու մերձավորները լրագրողներին հայտնել են, որ նա պատրաստվում է երիտասարդ հեծանվորդին դատի տալ:
Բացի դրանից, հաղորդում է «vesti.ru»-ն, լուսանկարչին սպառնում է տուգանք՝ փողոցային երթևեկության կանոնները խախտելու համար: Նշվում է, որ Նյու-Յորքում արգելված է հեծանվով երթևեկությունը մայթերով: Շատ բուլվարային թերթեր տպել են ջղայինացած Նիկոլ Քիդմանի լուսանկարը՝ դրանով իսկ ավելի փչացնելով նրբագեղ արտիստուհու առանց այն էլ ոչ հաջողված օրը: