Թեմական խորհրդի նորընտիր անդամները հանդիպել են ՀՀ դեսպանին06.18.2015
Օրերս Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը հյուրընկալել է Հունահայերի թեմական խորհրդի նորընտիր վարչության անդամներին: Այդ մասին տեղեկացնում է Աթենքի «Հայաստան» լրատվական ցանցը՝ հղում անելով «Հունահայոց թեմական խորհուրդ»-ի տեղեկատվության բաժնին:
Հանդիպման ընթացքում հունահայոց թեմական խորհրդի ատենապետ Ալեքս Հակոբյանը և խորհրդի անդամները ներկայացրել են, հունահայ համայնքում տիրող ներկա իրավիճակը, առկա ազգային-հոգևոր, կրթական-մշակութային և հասարակական հարցերը և դրանց լուծման ուղղությամբ Հայոց թեմական խորհրդի ծրագրերը:
Դեսպան Գագիկ Ղալաչյանը շնորհակալություն է հայտնել թեմական նորընտիր խորհրդին համատեղ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ պատրաստակամ լինելու համար և վստահեցրել, որ ՀՀ դեսպանությունը կշարունակի հունահայ համայնքի հետ իր համագործակցությունը՝ ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: