Կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը06.18.2015
Այսօր, հունիսի 18-ին Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված մեկնարկային համերգով Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mincult.am»-ին:
Ծրագրում կհնչեն՝ Ջ. Բ. Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը և Յ. Ս. Բախի Ռե մինոր BWV 1052 դաշնամուրային կոնցերտը: Բացի այդ ելույթ կունենան դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանը:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, որ 2008 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության աջակցության ծրագրերում, անցկացվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Այն կեզրափակվի հուլիսի 4-ին: