Կատուները կդառնան թանգարանային բրենդ09.30.2015
Պետական Էրմիտաժը համապատասխան ատյաններին է դիմել թանգարանի ներսում պահվող կատուներին որպես «Էրմիտաժի բրենդ» պատենտավորելու համար: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտնել է, որ «Էրմիտաժի կատուներ» բրենդը ինչ-որ կերպ պետք է ձևակերպվի»: Նա պարզաբանել է, որ պատենտը անհրաժեշտ է բրենդային արտադրանք թողարկելու համար:
«Էրմիտաժը պատենտավորում է այն ամենը, ինչ հնարավոր է պատենտավորել: Մեր մոտ շատ բան կարելի է պատենտավորել: Մասնավորապես, նկատի ունենալով էրմիտաժային կատուների ժողովրդայնությունը մենք պատենտավորում ենք «Էրմիտաժային կատուներ» բրենդը, որպեսզի թողարկենք բրեդավորված արտադրանք, մյուս կողմից էլ, որպեսզի մեր կողմից ստեղծված բրենդը չօգտագործեն ուրիշները»,- նշել է թանգարանի տնօրենը:
«Տեսնենք, կարտադրենք կոնֆետներ՝ նվիրված էրմիտաժային կատուներին կամ մեկ այլ բան», - ասել է Պիոտրովսկին:
Էրմիտաժն ամեն տարի անցկացնում է թանգարանի կատուներին նվիրված տոնակատարություն:
Այդ կենդանիները էրմիտաժում պահվում են սկսած թանգարանի հիմնադրման օրվանից՝ մկների ու առնետների դեմ պայքարելու համար: 18-րդ դարի սկզբին, առաջին կատվին Հոլանդիայից Ձմեռային պալատ է բերել Պետրոս 1-ինը: Ավելի ուշ Ելիզավետա Պետրովնա կայսրուհին հրաման է արձակել «Պալատում կատուներ բնակեցնելու» մասին: Իսկ Եկատերինա մեծ թագուհին, ով հիմնադրել է էրմիտաժը, կատուներին տվեց պատկերասրահի պահապանի կարգավիճակ: