2015թ. գրականության գծով Նոբելայան մրցանակը շնորհվել է բելոռուս գրող Սվետլանա Ալեքսեևիչին10.08.2015
Գրականության ոլորտում 2015թ.-ի Նոբելյան մրցանակը շնորհվել է խորհրդային և բելոռուսական գրականության ներկայացուցիչ, գրող Սվետլանա Ալեքսեևիչին՝ « Մեր օրերում տառապանքի և արիության հուշարձան՝ նրա բազմաձայն ստեղծագործության համար»: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ալեքսեևիչն աշխատում է վավերագրական գեղարվեստական արձակի ժանրում: Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նա հեղինակել է այնպիսի գրքեր, որոնք անդրադառնում են չեչենական պատերազմին, Չերնոբիլի ատոմակայանի վթարին, երկրորդ համաշխարհային պատերազմին և այլն: Ընթերցողները ջերմությամբ են ընդունել նրա այնպիսի ստեղծագործությունները, ինչպիսիք են «Պատերազմը չունի կնոջ դեմք» (1985թ.), «Վերջին վկաները» (1985թ.), «Ցինկե տղաները» (1990թ.), «Մահվամբ հրապուրվածները» (1993)թ., «Չերնոբիլյան աղոթք» (1997թ.) և այլն:
2013 թ.-ին Ալեքսեևիչը համարվում էր Նոբելյան մրցանակի հավանական հաղթողը: Սակայն մրցանակն այդ տարի բաժին հասավ կանադացի կին գրող Էլիս Մանրոյին:
Իսկ անցյալ տարի այդ պատվավոր մրցանակին արժանացել ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն՝ «հիշողության արվեստի համար, որի օգնությամբ նա ցույց է տվել մարդկային անհավանակ ճակատագրեր և բացահայտել է մարդու ներաշխարհը օկուպացիայի ժամանակ»: