Թբիլիսիում բացել են «Միմինո» ֆիլմի հեղինակի անվանական աստղը 10.15.2015
Թբիլիսիում չորեքշաբթի երեկոյան բացել են ԽՍՀՄ և Վրաստանի ժողովրդական արտիստ, նշանավոր ռեժիսոր Գեորգի Դանելիայի անվանական աստղը: Քարե սալիկը, որի վրա ամրացված է աստղը, տեղադրվել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի մուտքի մոտ:
Աստղի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի կառավարության բազմաթիվ անդամներ և մշակույթի գործիչներ:
Գեորգի Դանելիան այդ հանդիսությանը չի մասնակցել հիվանդության պատճառով: Նրա տեսագրված ուղերձը ներկայացվել է Թբիլիսիի կոնսերվատորիայում կայացած վրացական սփյուռքի պատվին կազմակերպված համերգի ժամանակ:
Ընթացիկ տարվա օգոստոսին Գեորգի Դանելիան բոլորեց իր 85 ամյակը: Նա ծնվել և հասակ է առել Թբիլիսիում, ապա տեղափոխվել Մոսկվա, որտեղ էլ ապրում է առ այսօր: Դանելիան նկարահանել է ավելի քան 20 ֆիլմ, որոնց մեծ մասի սցենարը նույնպես նրա ստեղծագործություններն են: «Ես քայլում եմ Մոսկվայում», «Միմինո», «Աֆոնիա», «Աշնանային մարաթոն» և ռեժիսորի մյուս ֆիլմերը բարձր են գնահատվել ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ հանդիսատեսների շրջանում: