Միխայիլ Գալուստյանը պահանջում է իր օգտին բռնագանձել 40 մլն ռուբլի 10.17.2015
Ռուսական կինովարձույթի շուկայի առաջին տասնյակի մեջ մտնող «Top Film Distribution» բաշխիչ ընկերությունը սնանկ ճանաչվելու դատական հայց է ստացել դերասան Միխայիլ Գալուստյանի «NG Production» ընկերությունից: «kommersant.ru»-ն տեղեկացնում է, որ «Top Film Distribution»-ը իր գործընկերներին պարտք է 70 մլն ռուբլի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը:
«NG Production» ընկերությունը, որը Միխայիլ Գալուստյանը հավասար իրավունքներով կիսում է մեկ այլ հայ գործարարի՝ պրոդյուսեր Արմեն Անանիկյանի հետ, դատարանից պահանջել է սնանկ ճանաչել կինովարձույթի ընկերությանը: Մեկ ուրիշ հայցով էլ պահանջ է ներկայացվել այդ ընկերությունից բռնագանձել 40 մլն ռուբլի:
Ընդհանուր առմամբ «Top Film Distribution» ընկերության դեմ նրա տարբեր գործընկերների կողմից ներկայացվցել է 8 դատական հայց, որոնց համաձայն նրանից պահանջվել է 73 մլն ռուբլի:
«Top Film Distribution»-ը հիմնադրվել է 2006 թ.-ին և մինչ այժմ ռուսական վարձույթի շուկա է հանել 300 ֆիլմ:
Նոր մեկնարկող դատական գործընթացը վերջին 6 ամիսներին 2-րդ փորձն է ռուսական կինոշուկայի խոշորագույն ընկերություններից մեկին սնանկ ճանաչելու խնդրով: Օգոստոս ամսին այդ պահանջով դատարան էր դիմել «Վեսթ» բաժնետիրական ընկերությունը: Ընդհանուր առմամբ կինովարձույթի ընկերության նկատմամբ այս կամ այն չափի ֆինանսական պահանջներ են ներկայացրել 20 ընկերություն:
Ըստ «kommersant.ru»-ի տնտեսական ճգնաժամի պատճառով կինովարձույթի շուկան ընկել է դժվար կացության մեջ:
Պարբերականը նշում է պահանջատեր ընկերություններից մեկի տնօրենի կարծիքը, ով նշել է, որ հենց այդ պատճառով էլ « այսպիսի պատմությունները չի կարելի անսպասելի համար» և, որ «Top Film Distribution»- ճակատագիրը կարող են կրկնել նաև մյուս բաշխիչ ընկերությունները;