Հռոմը ջրավազան նետված մանրադրամը հայտարարել է իր սեփականությունը10.28.2015
Մանրադրամը, որը զբոսաշրջիկները նետում են Հռոմի հայտնի շատրվանների ջրավազաններում, այսուհետ կհամարվեն Հավերժական քաղաքի իշխանության սեփականությունը: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ որոշումը վերաբերում է Հռոմի բոլոր շատրվաններին, բացառությամբ Տրևիի: Այս ջրային ավազանից հավաքված մանրադրամը կտրամադրվի կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների «Կարիտաս» միավորմանը:
Հռոմի քաղաքային խորհրդի որոշումը վերաբերում է ոչ միայն շատրվաններ նետված դրամին, այլև դրանց այն մասին, որոնք այլ անձինք կփորձեն յուրացնել: Այդպիսի փորձերը կհամարվեն գողություն: «Նրանք կպատժվեն օրենքի համաձայն»,- բացատրել է քաղաքի մշակույթի վարչության ներկայացուցիչ Ջովաննա Մարինելլին:
Մանրադրամը կհավաքվի, կտեսակավորվի, կմաքրվի, իսկ հետո հաշվառման կհանձնվի Իտալիայի բանկին: Հավաքված արժույթը կվերածվի եվրոյի: Տրևի շատրվանից հավաքված դրամը «Կարիտասին» հանձնելու պայմանավորվածությունը կգործի երկու տարի:
Հիշեցնենք, որ ըստ տարածված լեգենդի շատրվան նետված մեկ մանրադրամը հույս ու ակնկալիք է տալիս, որ մի օր նետողը կրկին կվերադառնա Հավերժական քաղաք, երկու մանրադրամը՝ սրտի ընտրյալին հանդիպելու հույսերն է կենդանի պահում, իսկ երեք մանրադրամ նետողի համար գործում է նույն ներուժը, ինչ-որ նորահարսի կողմից նետված ծաղկեփունջը, այն խոստանում է արագ ամուսնություն: Այս լեգենդին հավատացող զբոսաշրջիկները ամեն տարի Հռոմի ջրավազաններ են նետում մոտ մեկ մլն եվրո: