Մեծ եղեռնի 100 ամյակը խորհրդանշող ծաղիկն այսօր իր թերթիկները բացեց Գերմանիայի Կառլսռուհե քաղաքում11.21.2015
Գերմանիայի Կառլսռուհե քաղաքում այսօր մեկնարկեց Հայաստանի պատմությանն ու ներկային անդրադարձող «Vergissmeinnicht» («Անմոռուկ») խորագիրը կրող արվեստի փառատոնը՝ նվիրված հայոց մեծ եղեռնի 100 ամյակին:
Փառատոնը 10 օրերի ընթացքում գերմանացի հանդիսատեսի առջև կբացի Հայաստանի ողբերգական անցյալի չլուծված խնդիրների, արդարության ձգտող մարդկանց հավաքական մտքի ու պայքարի պատմության և, անշուշտ, հոգևոր ոլորտում այսօր ձևավորվող նոր որակների բազմաթիվ էջեր:
Փառատոնի ծրագրում ընդգրկված են ինչպես պատմագիտական բնույթի միջոցառումներ, այնպես էլ գրական-գեղարվեստական և դրամտիկական ընթերցումներ, բեմարվեստի տարբեր ժանրերով ներկայացումներ, որոնց մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ Գերմանիայից, Թուրքիայից հրավիրված մասնագետներ և անշուշտ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ: