Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցության կոռումպացվածությունը04.14.2016
Միջազգային գրական շրջանակներում մեծ հեղինակություն վայելող Բուքերյան մրցանակին այս տարի հավակնում են 6 գրող: Այդ մասին հեղինակավոր մրցանակի ժյուրիի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Մրցանակի թեկնածուներ են դարձել Ժոզե Էդուարդո Ագուալուզան (Անգոլա), Հելենա Ֆերրանտեն (Իտալիա), Հան Քանգը (Հարավային Կորեա), Յան Լյանկեն (Չինասատան), Ռոբերտ Սիթալերը (Ավստրիա) և Օրհան Փամուկը (Թուրքիա):
Թուրք գրող Օրհան Փամուկը, ով 2006 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի այս մրցույթին է ներկայացրել տակավին դեռ թարմ մի աշխատանք, որը կրում է «Իմ տարօրինակ մտքերը» վերնագիրը: 63-ամյա գրողը այս գործում անդրադառնում է երկրի ներքաղաքական կյանքին: Նա պատումը հյուսում է գավառից Ստամբուլ մեկնած երկու ընտանիքների միջոցով:
Փամուկը այստեղ վերհանում է ժամանակակից թուրքական իրականություն կյանքի շատ կողմեր՝ քրդական հիմնախնդիրը, սոցիալական անհավասարությունը և այլն: Նա ներկայացնում է Թուրքիայի ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցության կոռումպացվածությունը և երկրում խոսքի ազատությանը վերաբերող իրավիճակը:
Ի տարբերություն 1969 թ.-ին հիմնված Բուքերյան մրցանակի, որը նախատեսված էր միայն Բրիտանական կայսրության տարածքում ապրող ու ստեղծագործող գրողների համար, Միջազգային Բուքերյան մրցանակը հիմնադրվել է շատ ավելի ուշ՝ 2005 թ.-ին և մինչևև վերջերս շնորհվում էր երկու տարին մեկ անգամ: Բայց սկսած ընթացիկ՝ 2016 թ.-ից այն կտրվի ամեն տարի: Այս մրցանակաբաշխությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր գրքի հեղինակ: Գիրքը պետք է թարգմանված լինի անգլերեն:
Միջազգային Բուքերյան մրցանակի չափը 50 հազար ֆունտ է (71 հազար ԱՄՆ դոլար): Այն հավասար կիսվում է գրքի հեղինակի և թարգմանչի միջև:
Անցյալ տարի Միջազգային Բուքերի դափնեկիր է դարձել հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային:
Նշենք, որ իր նախկին ձևաչափով մրցանակը շնորհվում էր ոչ թե որոշակի ժամանակամիջոցում գրված կոնկրետ ստեղծագործության համար, այլ « ստեղծագործական ակտիվության, զարգացման և համաշխարհային գրականության մեջ ընդհանուր ներդրման համար»:
Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Բուքերյան մրցանակ