Շ. Ազնավուր. «Եթե ցեղասպանությունը չլիներ, ապա Թուրքիան կունենար շատ հայտնի երգիչ» 04.25.2016
«Եթե ցեղասպանությունը չլիներ, ապա Թուրքիան կունենար շատ հայտնի երգիչ՝ դա ես եմ: Նրանք կորցրին հայ մտավորականությանը, նրանց չհաջողվեց ոչնչացնել նրան: Մենք կարողացանք վերապրել, բայց իրենք կորցրին այնպիսի մարդկանց բարձրահունչ անուններ, որոնք փախչում էին այնտեղից և որոնք կարող էին լինել այդ երկրի մի մասը»,- ասել է Շարլ Ազնավուրը: Այդ մասին «novostink.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ազնավուրը նաև նշել է, որ արդեն Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ընդունում են հայերի ցեղասպանության փաստը, «և նրանք ավելի ու ավելի են շատանում»: «Երբ ես խոսում եմ ցեղասպանության մասին, ես խոսում եմ այն մասին, որ այն չի ընդունվում պաշտոնական մակարդակում: Հայերը ոչ մի անգամ առանձնապես չեն տարածվել այդ թեմայով: Կարծես նրանք ամաչել են դրանից, թեև ամոթ պիտի զգան ոչ թե իրենք, այլ նրանք, ովքեր դա իրականացրել են»,- ասել է նշանավոր երգիչը:
Նա նաև նշել է, որ այդ դեպքերը մնացել են անցյալում և, որ հիմա 21-րդ դարն է և եկել է ժամանակը իրերին նայելու այլ հայացքով: « Մեր երկու ժողովուրդների մեջ ընդհանուր շատ բան կա: Պետք է ընդունել այն ամենը, ինչ եղել է մեր մեջ, հաղթահարել այդ խոչնդոտը և գնալ առաջ»,-ավելացրել է Ազնավուրը:
2016թ.-ի ապրիլի 24-ին Շարլ Ազնավուրը գտնվում էր Հայաստանում և ներկա էր Հայոց Մեծ եղեռնի 101 ամյա տարելիցին նվիրված բոլոր առանցքային միջոցառումներին: