Հագին ունեցել է սև կաշվե կիսաբաճկոն և սպիտակ մարզակոշիկներ 04.29.2016
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Ֆինլանդիայում կայացած մի երեկոյի ընթացքում հանդես է եկել որպես դիջեյ և միջոցառման մասնակիցներին է ներկայացրել իր երիտասարդ տարիների սիրելի երաժշտական ստեղծագորխությունների կոմպոզիցիան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Երկրի նախագահի համար այդ անսովոր դերում Իլվեսը հանդես է եկել Հելսինկիի «Kaiku» ակումբում հավաքված մեծաթիվ երաժշտասերների ու հետաքրքրասերների առջև: Հնչել են հիմնականում 1960-1970-ական թվականների ռոք խմբերի և այդ ժանրում հանդես եկած երգիչների կատարումներ:
Իլվեսը որպես դիջեյ հանդես գալիս հագին ունեցել է սև կաշվե կիսաբաճկոն, սպիտակ մարզակոշիկներ, իսկ վզին կրել է իր համար ավանդական դարձած «թիթեռնիկ» փողկապ:
Էստոնիայի այսօրվա նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը ծնվել է 1953 թ.-ի դեկտեմբերի 26-ին, Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում: Ավելի ուշ նրա ընտանիքը արտագաղթել է ԱՄՆ, որտեղ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը: Նա եղել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար, աշխատել է Եվրախորհրդարանում, զբաղեցրել է նաև Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Իլվեսը Էստոնիայի նախագահ է ընտրվել 2006թ.-ին, իսկ 2011թ.-ին վերընտրվել է երկրորդ անգամ: