Լուվրը հայտնվել է հեղեղման վտանգի առջև06.03.2016
Փարիզի նշանավոր Լուվր և դ՝Օրսե թանգարանները հավանաբար կփակվեն՝ հեղեղումների վտանգի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Բանն այն է, որ արդեն մի քանի օր է ինչ Ֆրանսիայում հորդառատ անձրևներ են տեղում: Դրանց պատճառով Լուվրի աշխատանքը դադարեցվել է, իսկ թանգարանի ղեկավարությունը կայացրել է որոշում հավաքածոյի մի մասը տեղափոխելոււ մասին:
Գլխավոր խնդիրն այն է, որ թանգարանի ցուցանմուշները տեղափոխվեն բարձր հարկեր:
Լուվրի նկուղային պահոցներում կա ավելի քան 400 հազար թանգարանային արժեք ներկայացնող իր, որոնց այժմ սպառնում է ջրի տակ հայտնվելու վտանգը: Այսօր Սենա գետի մակարդակը մոտենում է 5 մետրի նիշին, որը, սակայն, դեռ ջրի բարձրանալու վերջնական մակարդակը չի համարվում: