Ունեն միևնույն գերաստղային արտաքինը, սակայն տարբեր թիրախ ու նպատակ 08.09.2016
Բրազիլիայում ընթացող օլիպիական խաղերի նետաձգության մրցույթների հանդիսատեսները ուղղակի ապշեցին, երբ ասպարեզ դուրս եկան ԱՄՆ-ի հավաքականի մարզիկները:
Պարզվեց, որ նրանցից մեկը, ինչպես երկվորյակ նման էր Հոլլիվուդի գերաստղ, Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյին: Սակայն բրազիլացի և օտարերկրյա մարզասերների զարմանքն առավել ուժգնացավ, երբ կինոաստղի հմայքով օժտված մարզիկը մրցույթների ընթացքում իր նետային խոցումներով նույնքան դիպուկ էր ու տաղանդավոր, որքան կինոժապավեններում նրա նմանակը: Ի վերջո մարզիկը Բրազիլիայում գրավեց 2-րդ տեղը և արժանացավ 31-րդ օլիմպիական խաղերի արծաթե մեդալի:
«Cosmopolitan» հանդեսի լրագրողը խոսելով «նետաձիգ կինոաստղի» մասին նշել է, որ «Լեոնարդո դի Կապրիոյի» երկվորյակը մրցում է Օլիմպիադայում: Դատելով ամեն ինչից, Լեո դի Կապրիոն պաշտոնապես գնում է դեպի «ոսկու», և ես չեմ խոսում ևս մեկ «Օսկար» նվաճելու մասին»:
Համացանցում նույնպես այս երևույթը լայն քննարկման նյութի վերածվեց: Կատակասերները գրել են, որ դի Կապրիոն պատմության մեջ միակ մարդն է, ով նվաճել է և կինոակադեմիայի մրցանակը, և օլիմպիական մեդալ: