Ներկայացում՝ նվիրված ծովանկարչի լաբիրինթոս հիշեցնող կյանքին08.16.2016
Ռուսաստանում նախապատրաստում են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված մուլտիմեդիա-ներկայացում, որի պրեմիերան նշանակված է սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայի «Аrtplay» կենտրոնում: Այվազովսկու դերում հանդես կգա ռուսական թատրոնի և կինոյի ճանաչված արտիստ Սերգեյ Գարմաշը:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Այս ներկայացման ընթացքում հանդիսատեսը ուղղակի «Այվազովսկու» շուրթերից կլսի մեծ ծովանկարչի լաբիրինթոս հիշեցնող կյանքի պատմությունը:
Ներկայացումը իր մեջ ներառում է տարածական մուլտիմեդիա՝ նվիրված Այվազովսկու և այլ ծովանկարիչների գործերին: Այն հարմարեցված է թատերական ներկայացումներին բնորոշ բեմական բարդ դրամատուրգիայի և արդեն հաճախ կիրառվող մուլտիմեդիական ցուցահանդեսների առանձնահատկություններին:
Ներկայացման հիմքում դրվել են Այվազովսկու կենսագրության փաստերը, անձնական նամակները, տարբեր վավերագրեր և ժամանակակիցների հիշողությունները, որոնց բովանդակությունը միահյուսվում է հեռուստատեսային նորությունների ձևաչափով մատուցվող պատմական այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել նկարչի կյանքի տարիներին:
Ռուսական ծովանկարչության պատմության մեծագույն ներկայացուցիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակը այդ երկիրը պատրաստվում է հանդիսավորությամբ նշել 2017թ.-ին:
Հիշեցնենք, որ իր կյանքի օրոք ավելի քան վեցհազար կտավ ստեղծած հանճարեղ նկարչի պատվին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը 2016թ.-ի հուլիսին բացել է նրա գործերի ցուցահանդեսը, որն արձանագրել է այցելուների հաճախելիության աննախադեպ բարձր ցուցանիշ: