Այսօր պարսիկ մեծ բանաստեղծ Նիզամու ծննդյան 875 ամյակն է09.26.2016
Այսօր լրանում է միջնադարի խոշոր պարսիկ բանաստեղծ Աբու Մուհամմեդ Իլյաս Յուսուֆի (Նիզամի Գյանջևի) ծննդյան 875 ամյակը:
Նա ծնվել է 12-րդ դարում` 1141թ.-ին Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող հայկական Գանձակ քաղաքում (այսօր՝ Գյանջա, Ադրբեջան):
Նրա կյանքի մասին պատմությունը շատ քիչ տեղեկություններ է թողել: Բայց դրա փոխարեն Նիզամու անվան շուրջ հյուսվել են մեծ քանակությամբ լեգենդներ:
Հայտնի է, որ նա ամբողջ իր գիտակցական կյանքում սերտորեն առնչվել է հայրենի քաղաքի հետ, որի արդյունքում էլ ստացել է «Գյանջևի» անունը:
Նա միջնադարյան շատ հանճարների պես աչքի է ընկել հանրագիտարանային գիտելիքներով ու գործունեության բազմակողմանիությամբ: Եղել է, ոչ միայն իր ժամանակի մեծագույն պարսիկ բանաստեղծը, այլև զբաղվել է բժշկությամբ, փիլիսոփայությամբ, իսլամական իրավունքով, աստղագիտությամբ և այլն:
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Գաղտնիքների գանձարան», «Լեյլի և Մեջլում», « 7 գեղեցկուհիներ», «Իսկանդեր նամե», «Խոսրովը և Շիրինը» մեծ կտավի չափածո քերտվածքները, որոնք պարսկական գրականագիտության մեջ կրում են «Մասնավի» («Խոշո պոեմներ») անվանումը:
Բանաստեղծի մահվան թիվը ճշգրիտ հայտնի չի: Ենթադրվում է որ նա կյանքից հեռացել է 1202 – 1209 թթ.-երի միջև ընկած ժամանակահատվածում: