Երկրի 41 շրջաններ չունեն պատանի հանդիսատեսների համար նախատեսված թատրոններ12.09.2016
Վերջին 25 տարվա ընթացքում Ռուսաստանում գրեթե 2 անգամ կրճատվել է մշակութային ժամանցի կենտրոնների թիվը: Միաժամանակ կրճատվում է մշակութային նշանակության նոր կառույցների շինարարության ֆինանսավորումը, մեկ քառորդով կրճատվել է գյուղական ակումբների թիվը, նվազել է նաև հանրության համար մատչելի գրադարանների քանակը: Այդ մասին այսօր կայացած խարհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նա նաև նշել է, որ այդ բացասական վիճակագրությանը հակառակ երկրում, ընդհանուր առմամբ, ավելացել է տարածաշրջանային թատրոնների թիվը: Բայց, նրա հայտարարության համաձայն, կարելի է ենթադրել, որ նոր թատրոնների թվի ավելացումը Ռուսաստանում կատարվում է անհամաչափ և ունի հատվածային բնույթ, որն արտահայտվում է այն իրողությամբ, որ 41 շրջաններ չունեն պատանի հանդիսատեսների համար նախատեսված թատրոններ, իսկ 6-ում էլ չկան դրամատիկական թատրոններ:
Ըստ Մատվիենկոյի մշակույթի ոլորտում բնակչությանը պատշաճ մակարդակով սպասարկում իրականացնելու համար խնդիրը կարել է լուծել միայն «բարեկեցության ստանդարտ մշակելու» դեպքում, որը «կերաշխավորեր կյանքի մակարդակի միասնական որակ» իրենց քաղաքացիների համար: Ընդ որում Մատվիենկոն շեշտել է, որ մշակութային ենթակառուցվածքները պետք է զարգացնել ոչ թե «օպտիմիզացիայի» միջոցով, այլ ելնելով նորմատիվային անհրաժեշտություններից:
ՌԴ օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է նաև մշակույթի ոլորտում կրթության կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա իրենց երկրի մշակութային կրթահամակարգը բաժանել է 3 մակարդակների՝ 1. Արվեստի մանկական դպրոցներ, 2. Ուսումնարաններ, 3. Ստեղծագործական բուհեր: Մատվիենկոն նշել է, որ մշակութային կրթության առաջին մակարդակը՝ Արվեստի մանկական դպրոցները, աշխարհում անալոգ չունեն, որոնցում սովորելու ցանկություն ունեցող երեխաների թիվը տարեցտարի ավելանում, իսկ դպրոցների թիվը, ընդհակառակը, կրճատվում է: