Հիտլերի սիրած արտիստուհին և Գեբելսի սիրուհին՝ խորհրդային լրտես է եղել 02.22.2017
2-րդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին Գերմանիայում ամենասիրված արտիստուհիներից մեկը՝ Մարիկա Ռյոքքը եղել է խորհրդային լրտես, որը հաստատվում է գաղտնազերծված հետախուզական փաստաթղթերով: Այդ մասին «interfax.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ռյոքքը նույնիսկ կասկածվել է նացիստական ռեժիմի հետ համագործակցության մեջ և նրան պատերազմի ավարտից հետո երկու տարի արգելել են նկարահանվել կինոյում: Սակայն հետո պարզվել է, որ 1913 թ.-ին ծնված հունգարական ծագմամբ արտիստուհին իրականում 1940-ականներին աշխատել է Մոսկվայի համար:
Նա օպերետում հանդես է եկել դեռ նացիստների կառավարման ժամանակ: Նույնիսկ որոշ հաստատումներ կան, որ նա եղել է Հիտլերի սիրած դերասանուհիներից մեկը և նույնիսկ լուրեր են շրջել, որ սիրային կապի մեջ է եղել Յոզեֆ Գեբելսի հետ:
Ռյոքքը նկարահանվել է ավելի քան 40 կինոնկարներում, որոնց թվում նաև «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմում հիշատակվող «Իմ երազանքների աղջիկը» կինոնկարում:
Նա վախճանվել է 2004 թ.-ին, 90 տարեկան հասակում:
Ըստ որոշ վարկածների ԿԳԲ-ն Ռյոքքին հավաքագրել է նրա մենեջեր Հայնց Հոֆֆմայստերի միջոցով, որը նույնպես աշխատել է սովետների համար: Թե ինչ բնույթի տեղեկատվություն է նա փոխանցել Մոսկվային, դեռ պարզաբանման կարիք ունի:
Ռյոքքը ընդգրկված է եղել «Կրոնա» հետախուզական ցանցում, որը կարևորագույն տեղեկություններ է հաղորդել խորհրդային իշխանություններին՝ ընդհուպ «Բարբարոսսա» պլանի և գերմանական զորքերի Կուրսկի հայտնի հարձակման մասին:
1951 թ.-ին Ռյոքքը հայտարարեց կինոյից իր հեռանալու մասին: Այն ժամանակ թերթերը գրեցին, որ նա պլանավորում է սեփական խանութ բացել: Գերմանական հետախուզությունը ենթադրում է, որ խանութը նրա հետագա լրտեսական գործունեության մեջ քողարկման դերակատարություն է ունեցել:
Ավելացնենք, որ մինչև այսօր էլ դեռ անհայտ է, թե արդյոք Ռյոքքը գիտեր իր նկատմամբ այդպիսի կասկածների մասին , թե՝ ոչ: Անհայտ է նաև նրա լրտեսական գործունեությունը որևէ կերպ խոչընդոտվել է, թե՝ ոչ: