Սելֆին որպես սեփական անձը ճանաչելու և նորովի բացահայտելու միջոց03.31.2017
Այն ժամանակից, երբ բջջային հեռախոսը միացավ լուսանկարչական սարքին, սելֆի անելու մշակույթը տարածվեց ողջ աշխարհում: Լոնդոնի «Սաաթչի» ցուցասրահը որոշել է միավորել Ժամանակակից արվեստը և ինքնանկարի պատմությունը: Այդ նպատակով բացվել է «Սելֆիից մինչև ինքնադրսևորումը» խորագրով մի ցուցահանդես, որտեղ մեծ գեղանկարիչների կտավների կողքին հավասարի պես ներկայացվել են ժամանակակից թվային լուսանկարներ: Այդ մասին «tvkultura.ru» -ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Սելֆին ավելի շուտ պատմում է այն մասին, թե ինչպիսի՞ն ենք մենք ցանկանում մեզ տեսնել աշխարհի առաջ, քան այն, թե ո՞վ ենք մենք իրականում: Սելֆիից է կախված մեր սոցիալական կարգավիճակը, մեր վարկը: Մենք ցանկանում ենք մարդկանց ներկայացնել մեր կյանքի իդիալական վարկածը, ոչ թե մեր իրական եսը, այլ կերպար, որին ուրիշները պետք է հավատան»,- ասել է ցուցասրահի գլխավոր գործադիր տնօրեն Նայջել Հերսթը:
«Սաաթչի»-ի ցուցադրանքը թվայնացնում է պատմությունը և ներկայացուցչական դարձնում վայրկենական արված լուսանկարները: Ռեմբրանդտի, Վելասկեսի և Վան Գոգի ինքնանկարները ներկայացվում են հատուկ հավելվածով էկրաններին, որը հնարավորություն է տալիս , որպեսզի այցելուները «Like»-եր տան նշանավոր վարպետների աշխատանքներին: Դրանց կողքին համաշխարհային համբավ ունեցող արտիստների, քաղաքական գործիչների, մարզիկների լուսանկարներ են:
Մեկ առանձին բաժնով էլ ներկայացված են միջազգային մի մրցույթ ներկացնող լուսանկարներ, որին մասնակցել են ինչպես պրոֆեսիոնալ գեղանկարիչներ և լուսանկարիչներ, այնպես էլ բջջային հեռախոսով լուսանկարող հասարակ օգտատերեր:
Լավագույն լուսանկարները ցույց են տալիս, որ սելֆին ոչ թե պարզապես ժամանցի զբաղմունք է, այլև սեփական անձը ճանաչելու և նորովի բացահայտելու միջոց:
Ասենք, որ ցուցահանդեսը և այցելուները, որպես պրովակացիոն պերֆորմենսի ձև, տեսանկարահանվում են: Այդ նպատակով պերֆորմենսի հեղինակ մեքսիկացի նկարիչ Ռաֆայել Լոսանո-Էմմերը առանձին դահլիճում տեղադրել է 12 նկարահանող սարքեր: